• Latest news

COVID-19 համավարակը կյանքի տեւողությունն աշխարհում կրճատել է 1,6 տարով. The Lancet

13 մարտի, 2024  10:21

Աշխարհում կյանքի ակնկալվող տեւողությունը նվազել է 16, տարով COVID-19 համավարակի ժամանակ, վկայում է նոր հետազոտությունը։

The Lancet ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ մինչեւ համավարակն սկսվելը կյանքի միջին տեւողությունն աշխարհում բարձրանում էր՝ 1950թ. 49-ից հասնելով ավելի քան 73 տարեկանի 2019թ.։

Բայց 2019-2021թթ. ընթացքում այդ միտումը փոխվել է հակառակի։ Դրանք համավարակի առաջին երկու տարիներն են, որոնց ընթացքում մահացությունը հասավ բարձրակետին։

«COVID-19 համավարակը ավելի խոր ազդեցություն թողեց մեծահասակների վրա, քան վերջին կես դարի ցանկացած այլ իրադարձություն, ներառյալ հակամարտությունները եւ տարերային աղետները»,- նշված է հետազոտության առաջատար հեղինակ, Սիեթլի Վաշինգտոնի համալսարանի առողջության մասին մետրիկական գիտությունների ամբիոնի դոցենտ Օսթին Շումախերի հայտարարությունում։

2020-2021թթ. մոտ 16 մլն մարդ մահացել է կամ հենց քովիդից, կամ դրա հետեւանքներից։ Մահերի այս թվաքանակը հանգեցրել է կյանքի ակնկալվող տեւողության կրճատման՝ 2019թ. 73,4 տարեկանից  71,8 տարեկանի 2021թ.։

Հետազոտությունում ներկայացված են մահացության թարմացված գնահատականները, որոնք ստացվել են 2021թ. հիվանդությունների գլոբալ հետազոտության ընթացքում։ Հետազոտողներն ուսումնասիրել են 204 երկրներից եւ տարածքներից ստացված տվյալները։ Դրանցից միայն 32 երկրներում ցուցադրվել է կյանքի տեւողության աճ 2019-2021թթ.։ Այդ երկրների թվում են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Իսլանդիան, Իռլանդիան եւ Նորվեգիան, այս բոլոր երկրներում գրանցված է եկամուտի բարձր մակարդակ։

«Համավարակի ժամանակ կյանքի տեւողությունը կրճատվել է երկրների 84 տոկոսում»,- ասել է Շումախերը։

Այդ երկրների մեջ Պերուն եւ Բոլիվիան ցուցադրել են կյանքի տեւողության ամենամեծ կրճատումը 2019-2021թթ.։ Մեխիկոյում հատկապես ուժեղ է եղել մահացությունը այլ սուբազգային շրջանների համեմատ։

Երբ հետազոտողները դիտարկել են տարիքային խմբերն առանձին, այլ ոչ թե միավորել են բոլորի հետ միասին, նրանք հայտնաբերել են, որ հարավաֆրիկյան Քվազուլու-Նաթալ եւ Լիմպոպո նահանգներում նկատվել է մահացության ամենաբարձր ցուցանիշը եւ կյանքի տեւողության ամենաբարձր կրճատումն աշխարհում։ Այս նահանգներում ապրում է համեմատաբար երիտասարդ բնակչություն, որի մասին տվյալները կարող են խեղաթյուրել ընդհանուր միջին ցուցանիշները կյանքի տեւողության մասին, ուստի տվյալների այս ուսումնասիրությունը կարող է օգնել պարզելու քովիդի իսկական ազդեցությունը մասնավորապես տարեցների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է