• Latest news

Ամերիկացու ուղեղում երիզորդ է բնակություն հաստատել

16 մարտի, 2024  08:45

American Journal of Case Reports պարբերականը ներկայացրել է 52-ամյա ամերիկացու (Ֆլորիդայից) պատմությունը, որին մի քանի ամիս տանջում էին ուժեղ գլխացավերը։

Սկզբում բժիշկները կասկածում էին, որ տղամարդը միգրեն ունի, բայց համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ տղամարդու ուղեղը լիքն է մակաբույծներով. խոզի երիզորդի թրթուրները կիստա էին առաջացրել ուղեղի երկու կողմերում, գրել է Bild-ը։

Այս արտասովոր երեւույթի բժշկական անվանումն է նեյրոցիստիցերկոզ։  Այս հիվանդության ամենատարածված պատճառը թերի տապակած եւ եփված խոզի մսի չափից ավելի օգտագործումն է։

Ֆլորիդայի պացիենտի դեպքում, American Journal of Case Reports-ի տվյալներով, պատճառը նախաճաշի համար կիսատապակված խոզի միսն է եղել, որը նա կերել է ամեն օր;

CDC ամերիկյան ծառայության տվյալներով՝ նեյրոցիստիցերկոզը ամեն տարի հանգեցնում է մոտ 1 000 ամերիկացիների հոսպիտալացման։ Գերմանիայում, օրինակ, նման դեպքեր գրեթե չեն հանդիպում, եւ ոչ վերջին հերթին շնորհիվ մսի պարտադիր ստուգման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել