• Latest news

Վազքը մարդկանց կարող է ավելի չար դարձնել. DailyMail

18 մարտի, 2024  12:23

Օհայոյի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները պարզել են, որ մանրաքայլ վազքը կարող է մարդկանց ավելի չար եւ ագրեսիվ դարձնել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են DailyMail լրատվական պորտալում։

Հեղինակներն իրականացրել են 103 հետազոտությունների 103 մետա-ուսումնասիրություն՝ նվիրված վազքի հետազոտմանը։ Հետազոտողներին հաջողվել է վերլուծել ավելի քան 10 հազար մարդու տվյալները։ Արդյունքները ցույց են տվել, որ մանրաքայլ վազքը ավելացնում է զայրույթը, այն դեպքում, երբ գնդակով խաղերը եւ աերոբային վարժությունները հանգստացնող էֆեկտ են ունենում։ Յոգան, մեդիտացիան եւ նմանատիպ այլ զբաղմունքները հանգստացնում են, որովհետեւ նվազեցնում են ֆիզիկական գրգռվածությունը։

«Մենք հայտնաբերեցինք, որ ֆիզիոլոգիական գրգռման նվազեցումը կարող է պակասեցնել զայրույթն ու ագրեսիան։ Վազքը կարող է ուժեղացնել ագրեսիայի զգացողությունը կրկնող շարժումների պատճառով, որոնք կարող են լինել միօրինակ եւ հանգեցնել ձանձրույթի, ինչը կավելացնի ցասման հավանականությունը։ Բացի այդ, որոշ մարդկանց նաեւ կարող է թվալ, որ իրենք կորցնում են վերահսկողությունը մանրաքայլ վազքի ժամանակ, ինչը կարող է հանգեցնել ցասման զգացողության»,- նշել են աշխատանքի հեղինակները։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է