• Latest news

Սպիտակուցային կալիստատինը նպաստում է քաշի կորստին. Molecular Metabolism

19 մարտի, 2024  15:12

Գերմանական Տյուբինգեն համալսարանի բժշկական կլինիկայի գիտնականները պարզել են, որ ենթամաշկային սպիտակ ճարպային հյուսվածքում կալիստատին սպիտակուցի արտահայտման ավելացումը բարելավում է նյութափոխանակությունը և օգնում քաշի կորստին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Metabolism ամսագրում:

Գիտնականները բացատրել են, որ գեր մարդկանց քաշի կորստից հետո սպիտակ ճարպի կառուցվածքում ավելանում է կալիստատինի սպիտակուցի արտահայտվածությունը։ Այս սպիտակուցը շատ օգտակար հատկություններ ունի։ Այն մասնակցում է բորբոքմանը և վերքերի բուժմանը հակազդելուն, ինչպես նաև նորմալացնում է արյան մեջ գլյուկոզայի նյութափոխանակությունը՝ դրանով իսկ նվազեցնելով շաքարախտի զարգացման ռիսկը։

Հետազոտության ընթացքում գիտնականները լաբորատոր մկների մեջ ներարկել են կալիստատին, որը նախկինում վերցվել էր նիհարած մարդկանցից: Այս միջամտության արդյունքում գեր մկների մոտ ավելացել է լյարդի զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Հետազոտողները բացատրել են, որ այս փոփոխության հետևանքը քաշի կորստի բարենպաստ նյութափոխանակության էֆեկտի ձեռքբերումն է։

Մարդկանց վրա կատարված կլինիկական հետազոտությունները նախկինում ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող և գեր մարդիկ ավելի քիչ կալիստատին են արտադրում: Գերմանացի գիտնականների կարծիքով՝ օրգանիզմում այս սպիտակուցի արտահայտման արհեստականորեն մեծացումը կարող է պոտենցիալ արդյունավետ միջոց դառնալ քաշի կորստի և 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է