• Latest news

Ես երբեք չեմ ծխել. ինչպե՞ս եմ ես հիվանդացել թոքերի քաղցկեղով

20 մարտի, 2024  13:43

Չծխողները համոզված են, որ իրենք չեն կարող ունենալ թոքի ուռուցք, առավել ևս՝ քաղցկեղ, որովհետև հիվանդությունը միանշանակ կապված է ծխախոտի հետ: Սակայն այս քաղցկեղով յուրաքանչյուր վեցերորդ պացիենտը երբեք չի ծխել: Ինչո՞ւ են նրանք հիվանդանում:

Ամերիկյան Breaking Bad հեռուստասերիալը մարդկանց ուշադրությունը անսպասելիորեն սևեռեց չծխողների շրջանում թոքերի քաղցկեղի թեմայի վրա։ Նրա գլխավոր հերոսը՝ 50-ամյա ավագ դպրոցի քիմիայի ուսուցիչ Ուոլթեր Ուայթը, բախվում է թոքերի ոչվիրահատելի ուռուցքի հետ, թեև նա երբեք չի օգտագործել ծխախոտ։ Այս լուրից ցնցված Ուոլթերը հարցնում է ուռուցքաբանին, թե որտեղից է հիվանդությունը, սակայն կոնկրետ պատասխան չի ստանում։ Ուոլթերի հետ մեկտեղ բազմաթիվ հեռուստադիտողներ նույնպես հետաքրքրվել են՝ հարցումներ կատարելով համացանցում1:

Այո, ծխելը թոքերի քաղցկեղի (ԹԿ) զարգացման հիմնական ռիսկի գործոնն է: Ծխող տղամարդկանց 14,8%-ը և կին ծխողների 11,2%-ը  կունենան այս հիվանդությունը 3: Նրանց մոտ մեծանում է նաև շնչառական, նյարդային, սրտանոթային համակարգերի, տեսողության, ատամների, մաշկի և այլ օրգանների այլ վտանգավոր պաթոլոգիաների ռիսկը։ Ծխելը թողնելու կամ չսկսելու բազմաթիվ պատճառներ կան4:

Բայց մարդիկ, ովքեր երբեք չեն ծխել, նույնպես կարող են թոքերի քաղցկեղ ունենալ: Ինչո՞վ է դա պայմանավորված, և ինչպե՞ս պաշտպանել իրենց առողջությունը։

Կանխատեսելի և անկանխատեսելի ուռուցքներ

Կան չարորակ նորագոյացություններ՝ հայտնի ռիսկային գործոններով։ Լյարդի ուռուցքների 80%-ից ավելին առաջանում է ցիռոզի պայմաններում5: Թոքերի ուռուցքների մոտ 85%-ը զարգանում է ծխողների մոտ6: Բայց կան քաղցկեղի տեսակներ, որոնց պատճառն անհասկանալի է: Օրինակ՝ գլխուղեղի չարորակ ուռուցքները7: Արդյո՞ք թոքերի ուռուցքները չծխողների մոտ դասակարգվում են որպես անբացատրելի:

Եվ այո, և ոչ: Բացի ծխելուց կան այլ ապացուցված ռիսկի գործոններ: Դրանք են.

  • պասիվ ծխելը,
  • վնասակար նյութերի մասնիկների կանոնավոր շնչելը, օրինակ՝ ասբեստի,
  • ռադիոակտիվ գազի՝ ռադոնի ազդեցությունը,
  • օդի աղտոտվածությունը
  • Ժառանգականությունը,
  • թոքերի քրոնիկ հիվանդությունները,
  • նախկինում տարած թոքերի հիվանդությունները,
  • գենետիկ մուտացիաները:

Բայց երբեմն թոքի քաղցկեղը հայտնաբերվում է չծխողների մոտ, ովքեր չեն պատկանում վերոնշված ռիսկային խմբերից որևէ մեկին: Իսկ դրա առաջացման պատճառը մնում է անհայտ8։

Երկրորդային և երրորդական ծխելը

Ըստ վիճակագրության՝ տղամարդիկ ավելի հաճախ են ծխում, քան կանայք, իսկ ընտանիքում հիմնական ծխողը ամուսինն է9: Սակայն կանացի օրգանիզմն ավելի խոցելի է ծխախոտի ծխի ազդեցության նկատմամբ10: Երբեմն պատահում է, որ ամուսինը ծխում է, իսկ նրա չծխող կինը հիվանդանում է քաղցկեղով։ Դա կարող է տեղի ունենալ շատ տարիներ հետո, երբ ամուսինը թողել է ծխելը, կամ ընտանիքն ընդհանրապես բաժանվել է: Ծխող կողակցի հետ ապրող չծխող կնոջ մոտ թոքերի ուռուցքի վտանգը մեծանում է 24 %-ով11:

Քաղցկեղածին ազդեցությունը կարող է հետաձգվել՝ այն կարող է դրսևորվել տարիներ կամ տասնամյակներ անց։ Եվ ցավոք սրտի, այն մարդը, ով երբեք չի ծխել, հանկարծ կբախվի քաղցկեղի հետ։

bbbb (2).jpg (23 KB)

Պասիվ ծխելը հաճախ կոչվում է երկրորդային ծուխ, շատերը գիտեն դրա վտանգի մասին: Սակայն քչերը գիտեն, որ երրորդ կարգի ծխելը նույնպես գոյություն ունի: Օրինակ՝ մարդը ծխում է դատարկ սենյակում, ծխախոտի ծուխը թափանցում է նրա շուրջը գտնվող առարկաները, այդ թվում՝ բազմոցների, բազկաթոռների, գորգերի և նմանատիպ մակերեսների ծածկերը11: Այնտեղից տոքսինները կարող են ազդել մարդկանց վրա, ովքեր ժամեր, օրեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անց մտնում են այդ սենյակ: Հատկապես խոցելի են փոքր երեխաները, որոնք հաճախ շատ մոտ են ծխախոտի ծխով հագեցած առարկաներին: Երրորդ կարգի ծխելը նույնպես ազդում է ավտոմեքենայի ուղևորների վրա: Ներքին հարդարումը, որպես կանոն, հիանալի կուտակում է ծխախոտի ծխի թույները:

Կրկին քաղցկեղածին ազդեցությունը կարող է հետաձգվել՝ այն կդրսևորվի տարիներ կամ տասնամյակներ անց: Իսկ այն մարդը, ով երբեք չի ծխել, հանկարծ կբախվի քաղցկեղի հետ։ Ահա թե ինչու ընտանիք ունեցող ծխողները չպետք է ծխեն տանը կամ մեքենայում։ Բայց իհարկե միանշանակ նրանց և նրանց սիրելիների համար լավագույն ընտրությունը կլինի ծխելը ամբողջությամբ թողնելը:

Պայմանականորեն վերահսկվող ռիսկի գործոններ

Օդի աղտոտվածությունը մեծացնում է թոքերի ուռուցքների հավանականությունը, սակայն ռիսկի այս գործոնը կարելի է պայմանականորեն վերահսկելի անվանել։

Այո, մարդն իրավունք ունի թողնել աշխատանքը, որտեղ նա ենթարկվում է ասբեստի գոլորշիների և այլ աղտոտիչների ազդեցությանը: Ճիշտ է, դա այնքան էլ հեշտ չէ անել։ Օրինակ, եթե մարդն աշխատում է բարձր վարձատրվող ձեռնարկությունում, խնդրահարույց կլինի արժանապատիվ աշխատավարձով այլ աշխատանք գտնելը, բայց հնարավոր է։

Բայց ի՞նչ անել, եթե դուք ապրում եք  վատ էկոլոգիա ունեցող քաղաքում կամ տարածաշրջանում: Ժամանակակից մեգապոլիսներում մեքենաների թիվը անընդհատ աճում է, ավելանում է նաև վնասակար արտանետումների մակարդակը։

Շնչառական համակարգի համար մեկ այլ վնասակար գործոն է ռադոն գազը։ Այն չունի ոչ գույն, ոչ հոտ և չի կարող հայտնաբերվել առանց հատուկ սարքի։ Այն բնական գազ է, որը պարունակվում է երկրակեղևում և կարող է կուտակվել նկուղներում, հանքերում և վատ օդափոխվող տարածքներում12: Այս գործոնները անվերահսկելի են անհատի համար, սակայն կարող են վերհսկվել պետության կողմից:

Գենետիկ մուտացիաներ.

Գենետիկ մուտացիաները լիովին դուրս են մեր վերահսկողությունից: Գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնց մուտացիաները հանգեցնում են թոքերի չարորակ ուռուցքի զարգացմանը։ Առավել հաճախ վնասված գեներն են EGFR, ALK, ROS1, BRAF, RET, NTRK14: Այս մուտացիաների ստույգ պատճառը անհայտ է, բայց հայտնի է, որ դրանք ավելի հաճախ հանդիպում են թոքի քաղցկեղ ունեցող երբեք ծխախոտ չօգտագործած պացիենտների մոտ13–15:

Թոքերի ուռուցքների բուժումը չծխողների մոտ

Մինչև համեմատաբար վերջերս, հիվանդների մեծ մասի համար թոքի քաղցկեղի բուժումը  նույնն էր , ներառյալ վիրահատությունը, քիմիաթերապիան և ճառագայթումը: Կարևոր չէր, թե կոնկրետ ինչն է առաջացրել չարորակ ուռուցքի զարգացումը. ուռուցքաբաններին հետաքրքրում էր միայն հիվանդության փուլը, ուռուցքի տեղակայումը, չափը, մետաստազների առկայությունը կամ բացակայությունը, հիվանդի ընդհանուր վիճակը։

Սակայն այժմ բժիշկներն ավելի լավ են տիրապետում ուռուցքների առաջացման պատճառներին։ Նոր մեթոդներ են ի հայտ եկել թոքի քաղցկեղի նույնիսկ ամենաբարդացած ձևերի դեմ պայքարելու համար: Այսօր ուռուցքաբանները գնալով ավելի շատ են օգտագործում իմունոթերապիա, թիրախային թերապիա և բուժում են իրականացնում՝ հաշվի առնելով չարորակ բջիջների կառուցվածքային առանձնահատկությունները։ Մոլեկուլային գենետիկական թեստավորման միջոցով մուտացիաների հայտնաբերումը թույլ է տալիս նշանակել թիրախային թերապիա: Այն հատուկ ոչնչացնում է միայն քաղցկեղի բջիջները, ինչը մեծացնում է դրա օգտագործման արդյունավետությունն ու անվտանգությունը16:

Չծխողների մոտ կան թոքի քաղցկեղին բնորոշ հատկանիշներ: Երբ ուռուցքը զարգանում է, ակտիվանում են բջջային չարորակ ուռուցքների այլ մոլեկուլային մեխանիզմներ: Այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել, թոքի քաղցկեղը հաճախ կապված է EGFR, ALK, MET և ROS1 գեների մուտացիաների հետ: Այս դեպքերում բժիշկը կարող է նշանակել թիրախային թերապիա8:

Ինչպես կարող են չծխողները պաշտպանվել թոքերի քաղցկեղից

Բոլորը գիտեն, որ ծխելը թողնելը թոքերի քաղցկեղի ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցն է: Ինչպե՞ս կարող ենք նվազեցնել այս վտանգը նրանց համար, ովքեր այնուամենայնիվ չեն ծխում: Ասբեստի փոշու, լաքերի, ներկերի և նմանատիպ նյութերի գոլորշիների ինհալացիայի վտանգ պարունակող արդյունաբերություններում աշխատելիս անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ սարքավորումներ:

Կարևոր է նաև շնչառական քրոնիկ հիվանդությունների ժամանակին բուժումը6:

bbbb (1).jpg (24 KB)

Թոքերի ուռուցքները կարելի է հայտնաբերել վաղ փուլում՝ անցնելով կրծքավանդակի ցածր դոզավորման համակարգչային տոմոգրաֆիա (ՑԴՀՏ)17: Եթե դուք 50 տարեկանից բարձր եք և գտնվում եք թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի որևէ խմբում, կամ թողել եք ծխելը վերջին 15 տարվա ընթացքում, խորհուրդ է տրվում տարեկան ՑԴՀՏ անցնել17: Ավելին, այն թույլ է տալիս բացահայտել ոչ միայն թոքերի քաղցկեղը, այլ նաև թոքերի այլ հիվանդություններ, միջնորմի ուռուցքներ, մետաստազներ, ինչպես նաև բազմաթիվ վտանգավոր պաթոլոգիաներ՝ սկսած թոքային էմբոլիայից մինչև վարակներ և վնասվածքներ18:

Հետաքրքիր փաստեր էլեկտրոնային սիգարետների մասին

Էլեկտրոնային սիգարետները հայտնի դարձան վերջին տարիներին: Այդ պատճառով դեռ չկան հետազոտություններ էլեկտրոնային սիգարետների երկարատև ազդեցության վերաբերյալ և էլեկտրոնային սիգարետների և թոքի քաղցկեղի ուղղակի կապը դեռ ապացուցված չէ:Սակայն, ապացուցված է, որ էլեկտրոնային սիգարետները պարունակում են մի շարք հայտնի և հավանական օնկոգեններ - նյութեր, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը: Ապացուցված է նաև, որ չարորակ նորագոյացությունները «վեյպերների» մոտ զարգանում են 2,2 անգամ ավելի հաճախ, քան չծխողների19,20:

ccc.jpg (17 KB)

Այսպիսով,

Ծխողները 20 անգամ ավելի հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով: Ծխելուց հրաժարվելը նվազեցնում է թոքերի ուռուցքների առաջացման վտանգը, սակայն այն չի զրոյացնում:

Առկա են թոքի քաղցկեղի զարգացման այլ ռիսկի գործոններ: Դրանցից մի քանիսը կառավարելի են, որոշները մեր վերահսկողությունից դուրս են:

Եթե դուք գտնվում եք թոքի քաղցկեղի զարգացման ռիսկի որևէ խմբում, ապա խորհուրդ է տրվում ձեռնարկել որոշ կանխարգելիչ միջոցառումներ և կանոնավոր կերպով ստուգվել ՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու համար: Այն, որ թոքի քաղցկեղը կարող է հայտնվել չծխողի մոտ, ամենևին էլ ծխելու արդարացում չէ։ Այս վնասակար սովորությունից հրաժարվելը լավագույն նվերներից մեկն է, որը կարող եք անել ձեր սիրելիներին և ձեր առողջությանը:

Տեղեկատվության աղբյուրները

How did Walter get lung cancer? (Электронный ресурс). 

Schabath M. B, Cote M. L. Cancer progress and priorities: lung cancer. Cancer Epidemiol Biomarkers 2019. Prev. 28(10):1563–1579. DOI: 10.1158/1055-9965.EPI-19-0221. PMC 6777859. PMID 31575553.

Bruder C., Bulliard J. L., Germann S. et al. Estimating lifetime and 10-year risk of lung cancer. Prev Med Rep. 2018;11:125–30. DOI: 10.1016/j.pmedr.2018.06.010.

Health effects of cigarette smoking. Centers for Disease Control and Prevention. (Электронный ресурс). (дата обращения: 21.12.2023).

Клинические рекомендации. Рак печени (гепатоцеллюлярный) (утв. Минздравом России). 2022. (Электронный ресурс). (дата обращения: 21.12.2023).

Рак легкого. Всемирная организация здравоохранения. 2023. (Электронный ресурс). (дата обращения: 21.12.2023).

Сафарова С. А., Камарли З. П., Макимбетова Э. К. Факторы риска, влияющие на возникновение опухолей мозга. Научное обозрение. Медицинские науки. 2022;2:42–48. DOI: 10.17513/srms.1239.

Нестерова Ю. В. Почему некурящие стали чаще болеть раком легких? MedAboutMe. (Электронный ресурс). (дата обращения: 21.12.2023).

Who smokes more, men or women? Our World in Data. (Электронный ресурс). (дата обращения: 21.12.2023).

North C. M., Christiani D. C. Women and lung cancer: what is new? Semin Thorac Cardiovasc Surg. 2013 Summer;25(2):87–94. DOI: 10.1053/j.semtcvs.2013.05.002. PMID: 24216523; PMCID: PMC3827695.

Гамбарян М. Третичное курение — недооцененная угроза для детей и взрослых — генотоксичность и канцерогенный потенциал. Береги свое жилище! ФГБУ «НМИЦ терапии и профилактической медицины» Минздрава России. (Электронный ресурс). (дата обращения: 21.12.2023).

Радон и его воздействие на здоровье человека. Всемирная организация здравоохранения. (Электронный ресурс).  (дата обращения: 21.12.2023).

Мазуренко Н. Н., Кушлинский Н. Е. Молекулярно-генетические маркеры немелкоклеточного рака легкого. Молекулярная медицина. 2014;4:4–13. (Электронный ресурс). (дата обращения: 21.12.2023).

Лясников К. А., Шляхтунов Е. А. Клиническая значимость молекулярно-генетических маркеров при диагностике и персонализации терапии рака легкого. Вестник ВГМУ. 2020;19(2):7–18. (Электронный ресурс). (дата обращения: 21.12.2023).

Zhang, T., Joubert, P., Ansari-Pour, N. et al. Genomic and evolutionary classification of lung cancer in never smokers. Nat Genet 2021;53:1348–1359. DOI: 10.1038/s41588-021-00920-0.

Шнейдер О. В., Камилова Т. А., Голота А. С., Сарана А. М. и др. Биомаркеры и таргетная терапия при раке легкого. Физическая и реабилитационная медицина, медицинская реабилитация. 2021;3(1):74–94. (Электронный ресурс).  (дата обращения: 21.12.2023).

Рекомендации по ранней диагностике рака легкого для врачей первичного звена. Вестник рентгенологии и радиологии. 2016;97(2):69–78. (Электронный ресурс). (дата обращения: 21.12.2023).

CT Scan of the Chest. Health Encyclopedia. University of Rochester Medical Center. (Электронный ресурс). (дата обращения: 21.12.2023).

Bracken-Clarke D., Kapoor D., Baird A. M., Buchanan P. J. et al. Vaping and lung cancer: A review of current data and recommendations. Lung Cancer. 2021 Mar;153:11–20. DOI: 10.1016/j.lungcan.2020.12.030. Epub 2021 Jan 2. PMID: 33429159.

Chidharla A., Agarwal K., Abdelwahed S., Bhandari R. et al. Cancer prevalence in E-cigarette users: A retrospective cross-sectional NHANES study. World J Oncol. 2022 Feb;13(1):20–26. DOI: 10.14740/wjon1438. Epub 2022 Feb 8. Retraction in: World J Oncol. 2022 Dec;13(6):417. PMID: 35317331; PMCID: PMC8913014.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է