• Latest news

Արեւի ավելցուկը կարող է բշտեր առաջացնել զարկերակներում. UofL

21 մարտի, 2024  16:14

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ խիստ շոգի ժամանակ բաց օդում գտնվելը կարող է ուժեղացնել բորբոքային պրոցեսները եւ բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։

Ինչպես տեղեկացրել է University of Louisville (UofL) կայքը, հետազոտությանը, որը կազմակերպվել է Լուիսվիլի համալսարանի աշխատակիցների կողմից, մասնակցել է 624 ավագ կամավոր։ 2018թ. մայիսից մինչեւ 2019թ. հոկտեմբեր ամռանը նրանցից վերցրել են արյան նմուշներ՝ հաշվելու համար բորբոքման մարկերների քանակը։ Անալիզների հանձնման օրերին միջին ջերմաստիճանը կազմել է Ցելսիուսի 24,5 աստիճան։

Գիտնականներն ուսումնասիրել են բազային միացությունների մակարդակները, որոնք իմունային համակարգը գեներացնում է Т-եւ В-բջիջներում վնասվածքներ հայտնաբերելիս։ Ուսումնասիրվել է նաեւ ցիտոկինների (ազդանշանային մոլեկուլներ, որոնք կարող են առաջ բերել բորբոքում օրգանիզմում) պարունակությունը։

Հետո բորբոքման մարկերների ցուցանիշները համեմատել են ջերմային ազդեցության, ուլտրամանուշակագույնի, քամու եւ օդի խոնավության մակարդակների հետ։ Այս գործոնները միավորել են ջերմային հարմարավետության ունիվերսալ ինդեքսում (Universal Thermal Climate Index — UTCI)։

Պարզվել է, որ հինգ կետով UTCI-ի յուրաքանչյուր բարձրացում առաջ է բերել բնական Т-բջիջ-մարդասպանների թվի ավելացում մասնակիցների արյան մեջ։ Դրանք բնածին իմունիտետի բջիջներն են, որոնք ոչնչացնում են պաթոգենները։ Դրանց ակտիվացումը նույնպես օրգանիզմում բորբոքման առաջացման ցուցիչ է։

Բորբոքումը մնում է վարակից օրգանիզմի պաշտպանության բնական ալգորիթմ։ Բայց երկարատեւ բորբոքային ռեակցիան կարեւոր դեր է խաղում զարկերակներում բշտերի առաջացման գործում։ Դրանք արգելակում են անոթների անցանելիությունը՝ դժվարացնելով օրգաններին եւ հյուսվածքներին արյան նորմալ մատակարարումը, ինչը կարող է հանգեցնել սրտի իշեմիկ հիվանդության եւ սրտի նոպայի։

Մենք վերջերս հիշեցրել ենք նաեւ այն մասին, թե ինչ մթերքներ պետք է անպայման օգտագործել կերակրացանկում, որպեսզի սիրտն ու անոթները պաշտպանված լինեն պաթոլոգիաներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել