• Latest news

COVID-19-ը բարձրացնում է հոգեկան խանգարումների հավանականությունը. Nature Human Behavior

22 մարտի, 2024  23:17

Գիտնականները պարզել են COVID-19-ի նոր վտանգը հոգեկան առողջության համար։ Այս մասին տեղեկացվել է Nature Human Behavior ամսագրում հրապարակված հոդվածում։

Մասնագետներն ուսումնասիրել են Բրիտանիայի բիոբանկի մասնակիցների տվյալները, դա երկարատեւ հետազոտություն է, որում ուսումնասիրվել է գենետիկ նախատրամադրվածության եւ շրջակա միջավայրի ազդեցության համապատասխան ավանդը հիվանդությունների առաջացման վրա։ Ընտրանքը բաժանվել է երեք խմբի՝ SARS-CoV-2-ով վարակվածներ (26 101 մարդ), ներկայում վարակ չունեցող մարդիկ (380 337) եւ վերահսկիչ խումբ (390 621 մասնակից)։

Պարզվել է, որ վարակված մասնակիցների մոտ ավելի բարձր է եղել հոգեկան առողջության, տրամադրության խանգարման, տագնապայնության, ալկոհոլի օգտագործման եւ քնի խանգարման  հետ կապված խնդիրների հետագա առաջացման հավանականությունը։ Այդ ռիսկն ավելի բարձր է եղել այն անձանց մոտ, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ի պատճառով։

Սակայն ռիսկերը նվազել են լրիվ պատվաստված անձանց պարագայում, ինչն ընդգծում է պատվաստման պաշտպանական էֆեկտը նոր հոգեկան խանգարումների առաջացման եւ գոյություն ունեցողների խորացման դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել