Գիտնականները պարզել են COVID-19-ի նոր վտանգը հոգեկան առողջության համար։ Այս մասին տեղեկացվել է Nature Human Behavior ամսագրում հրապարակված հոդվածում։
Մասնագետներն ուսումնասիրել են Բրիտանիայի բիոբանկի մասնակիցների տվյալները, դա երկարատեւ հետազոտություն է, որում ուսումնասիրվել է գենետիկ նախատրամադրվածության եւ շրջակա միջավայրի ազդեցության համապատասխան ավանդը հիվանդությունների առաջացման վրա։ Ընտրանքը բաժանվել է երեք խմբի՝ SARS-CoV-2-ով վարակվածներ (26 101 մարդ), ներկայում վարակ չունեցող մարդիկ (380 337) եւ վերահսկիչ խումբ (390 621 մասնակից)։
Պարզվել է, որ վարակված մասնակիցների մոտ ավելի բարձր է եղել հոգեկան առողջության, տրամադրության խանգարման, տագնապայնության, ալկոհոլի օգտագործման եւ քնի խանգարման հետ կապված խնդիրների հետագա առաջացման հավանականությունը։ Այդ ռիսկն ավելի բարձր է եղել այն անձանց մոտ, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ի պատճառով։
Սակայն ռիսկերը նվազել են լրիվ պատվաստված անձանց պարագայում, ինչն ընդգծում է պատվաստման պաշտպանական էֆեկտը նոր հոգեկան խանգարումների առաջացման եւ գոյություն ունեցողների խորացման դեմ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր