• Latest news

Ինսուլտից հետո դեպրեսիայի առաջացման վտանգը բարձրանում է մարդկանց 60 տոկոսի մոտ. The Lancet

26 մարտի, 2024  15:12

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ ինսուլտ տարած մարդկանց 60 տոկոսի մոտ դեպրեսիայի առաջացման հավանականությունը մնում է բարձր հաջորդ 18 տարիներին։ Ընդ որում՝ դեպրեսիան 90 տոկոս դեպքերում առաջ է գալիս ինսուլտից հետո առաջին հինգ տարվա ընթացքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Regional Health-Europe-ում։

Հետազոտությանը մասնակցել է 6 600 մարդ։ Գիտնականները հավաքել են փորձարկվողների առողջական վիճակի մասին տեղեկություններ եւ խնդրել տեղեկացնել, թե արդյոք զգում են դեպրեսիայի ախտանշանները (կամ հաստատում են այդ ախտորոշման առկայությունը)։ Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են ինսուլտ տարած մասնակիցների տվյալները։

Պարզվել է, որ ինսուլտ տարած մարդկանց 60 տոկոսի մոտ դեպրեսիայի առաջացման վտանգը մնացել է բարձր հաջորդ 18 տարիների ընթացքում։ Գիտնականները նշել են, որ նախորդ հետազոտություններում տեղեկացվել է այդ շրջանի շատ ավելի քիչ տեւողության մասին։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ դեպքերի 90 տոկոսում այդ հոգեկան խանգարումն առաջանում է ինսուլտից հետո առաջին հինգ տարիների ընթացքում։ Նրանք նշել են, որ հետինսուլտային դեպրեսիան համարվում է տարածված բարդություն գլխուղեղում արյան շրջանառության խախտումից հետո։ Այնուամենայնիվ, դեպրեսիվ խանգարման արագ զարգացումը ինսուլտից հետո հաճախ հարաբերակցում են նրա ծանրության, երկարատեւության եւ կրկնվելու հատկության հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել