• Latest news

Ծերացումը պայմանավորված է ոչ ֆունկցիոնալ սպիտակուցների կուտակմամբ. Molecular Cell

26 մարտի, 2024  17:19

Իսպանիայի քաղցկեղի հետազոտության ազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ ծերացման, ինչպես նաև կողային ամիոտրոֆիկ սկլերոզի պատճառը կարող է լինել ոչ ֆունկցիոնալ սպիտակուցների կուտակումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Cell ամսագրում:

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (ԿԱՍ), անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որը հանգեցնում է մկանների վերահսկողության կորստի: Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի պատճառները ներկայումս անհայտ են, և արդյունավետ բուժում չկա:

Մասնագետները ապացույցներ են ներկայացրել, որ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի ժառանգական ձևի` ընտանեկան կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի հնարավոր պատճառն անպիտան սպիտակուցների կուտակումն է շարժիչ նեյրոններում, որոնք չեն կատարում օգտակար գործառույթներ, բայց կուտակվում և կանխում են բջիջների բնականոն աշխատանքը: Սովորաբար այս սպիտակուցները մասնակցում են ռիբոսոմների ձևավորմանը:

Նոր վարկածի համաձայն, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզն իր ծագմամբ նման է հիվանդությունների մեկ այլ խմբի, որը հայտնի է որպես ռիբոսոմոպաթիաներ, որոնք կապված են դիսֆունկցիոնալ ռիբոսոմային սպիտակուցների ավելցուկի հետ: Ամիոտրոֆիկ կողային սկլերոզի դեպքում բացասական ազդեցությունը սահմանափակվում է շարժիչ նեյրոններով։

Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են և՛ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի, և՛ ընդհանրապես ծերացման հնարավոր գործոնը: Այն ազդում է նուկլեոլուսի՝ բջջային օրգանելի վրա, որտեղ սինթեզվում են ռիբոսոմները։ Ենթադրվում է, որ միջուկային սթրեսը հրահրում է ծերացման գործընթացը և կապված է նաև ոչ ֆունկցիոնալ ռիբոսոմային սպիտակուցների կուտակման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է