• Latest news

Ծխելը և մարսողական համակարգի խանգարումները․ հարցազրույց գաստրոէնտերոլոգի հետ

5 ապրիլի, 2024  15:50

Ծխելը առաջացնում է սիրտ-անոթային, շնչառական մի շարք հիվանդություններ և քաղցկեղ։ Այն նաև ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների հիմնական ռիսկի գործոն է, քանի որ նպաստում է պեպտիկ խոցի, ստամոքսի քաղցկեցի և այլ հիվանդությունների զարգացմանը։ Ծխելու և մարսողական համակարգի հիվանդության կապի մասին զրուցել ենք գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանի հետ։

Մարսողական համակարգի խնդիրները մեծ տարածում ունեն Հայաստանում, որո՞նք են դրա հիմնական պատճառները։

Մարսողական համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնները բազմաթիվ են։ Ժամանակակից մարդու կենսակերպը, գենետիկ նախատրամադրվածությունը, ուղղեկցող հիվանդությունները, սխալ սննդակարգը կարող են բերել աղեստամոքսային տրակտի խնդիրների առաջացման։ Իհարկե մենք չենք կարող փոխել գենետիկ նախատրամադրվածությունը, բայց կարող ենք օգտագործել ճիշտ սննդակարգ և առողջ կենսակերպ, այսիպիսով նվազեցնելով հիվանդությունների առաջացման ռիսկը։

Հայտնի է, որ ծխելը և մասնավորապես սիգարետի ծուխը ևս բացասական են ազդում մարսողական համակարգի վրա, ինչո՞վ է դա պայմանավորված։

Ծխախոտ ծխելը բնականաբար բացասական է ազդում աղեստամոքսային տրակտի վրա և առաջացնում մի շարք խնդիրներ։ Բանն այն է որ ծխախոտի ծխի հետ մարդու օրգանիզմ են մտնում բազմաթիվ տոքսիններ, որոնք ախտահարում են տարբեր օրգաններ, այդ  թվում նաև աղեստամոքսային համակարգը։ Ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտ ծխելու հետևանքով։

Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ծխախոտի բացասական ազդեցությունը մարսողական համակարգի առողջության վրա։ Ի՞նչ խորհուրդներ են տալիս առողջապահական կառույցները։

Ցանակլի  չէ օգտագործել ծխախոտ, իսկ եթե հնարավոր չէ զսպել ցանկությունը, խորհուրդ եմ տալիս քչացնել գլանակների քանակը օրական մինչև 5 հատ, և չծխել քաղցած ժամանակ։ Պոտենցիալ ռիսկերը նվացեզնելու մեկ այլ միջոց է անծուխ այլընտրանքների անցումը, ինչպիսիք են ծխախոտի տաքացման համակարգերը, որտեղ չկա այրում և տաքացման ջերմաստիճանը ավելի ցածր է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել