• Latest news

ԱՄՆ-ում ծննդաբերող կանանց ավելի քան 13%-ը ենթարկվում է բռնության և խտրականության

6 ապրիլի, 2024  14:22

Միացյալ Նահանգներում տարածված են ծննդաբերության ժամանակ դաժան վերաբերմունքն ու խտրականությունը, որոնք ոտնահարում են ծննդաբերող կանանց ավելի քան 13%-ի շահերը:

JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտությունը նպատակ ուներ պարզելու, թե ԱՄՆ-ում որքան հաճախ են ծննդաբերող կանայք բուժաշխատողների կողմից ծննդաբերության ժամանակ ենթարկվում վատ վերաբերմունքի:
Հետազոտության մասնակիցների 13,4%-ը կամ յուրաքանչյուր ութերորդը հայտնել է, որ իր հետ վատ են վերաբերվել ծննդաբերության ժամանակ, իսկ որոշ խմբերի համար նման վերաբերմունքի ռիսկն ավելի բարձր է:

Դաժան վերաբերմունքի մեծ ռիսկի ենթարկվածների խմբում են միայնակ, Medicaid ծրագրով ապահովագրված, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող, ավելորդ քաշ ունեցող, հոգեմետ նյութերի օգտագործման հետևանքով խանգարում ունեցող, անկումային տրամադրության ենթարկվող, ինտիմ զուգընկերոջ կամ ընտանեկան բռնության ենթարկված, ինչպես նաև կեսարյան հատմամբ չպլանավորված ծննդաբերած կանայք:

Ռասայական և էթնիկ պատկանելության առումով՝ Հարավարևմտյան Ասիայի, Մերձավոր Արևելքի կամ Հյուսիսային Աֆրիկայի հարցվածները ամենից հաճախ են բողոքել վատ վերաբերմունքի մասին: Նրանց հաջորդում են սևամորթները:

Հետազոտության մեջ օգտագործվել են ազգային ներկայացուցչական հարցման տվյալները, որոնք հավաքվել են 2020 թվականի Հղիության ռիսկերի մոնիտորինգի համակարգի վեց նահանգների և Նյու Յորքի հարցվածներից:
Բոլոր հարցվածները առոջ ծնունդ են ունեցել 2020 թվականին և հետծննդյան առողջության գնահատման հետազոտությանը մասնակցել են ծննդաբերությունից հետո 12-14 ամիսների ընթացքում:

Տվյալները հավաքագրվել են 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը 2020 թվականին 552 հազար 45 առողջ ծնունդ ունեցողներից 4458-ը: 
Ըստ հետազոտության՝ հարցվածներն ամենից հաճախ նշել են, որ «անտեսվել են, մերժվել է օգնությունը կամ ուշ են արձագանքել»: Դրան հաջորդում են բուժաշխատողների «գոռալը կամ հայհոյանքը», ցանկացած այլ վատ վերաբերմունք և բուժաշխատողների սպառնալիքները՝ «թողնել բուժումը կամ ստիպել ընդունել բուժումը, որին դեմ եք»:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները հայտնել են մայրական մահացության մակարդակի կտրուկ աճ՝ 2020 թվականին 861-ից հասնելով 1205-ի՝ 2021 թվականին:
Քանի որ ծննդաբերության ժամանակ բուժաշխատողների կողմից վատ վերաբերմունքը հաճախ կապված է մայրական առողջության բացասական հետևանքների հետ, հետազոտության հեղինակները համարում են, որ անհրաժեշտ են նոր մոտեցումներ լուծելու համար խնդիրը, թե ինչպես են նախապաշարումներն անդրադառնում ծննդաբերություններին և ծննդկանների հանդեպ վերաբերմունքին հետ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել