• Latest news

The Conversation. Մանկական տրավմաները կարող են պաթոլոգիական կուտակման հակում առաջացնել

18 ապրիլի, 2024  10:42

Երեխայի՝ հուզական կապվածություն ունեցող իրերի դեն նետելը հասուն տարիքում կարող է հանգեցնել պաթոլոգիական կուտակման հակման: Այս մասին The Conversation-ին ասել է հոգեբան և հետազոտող Վիկտորյա Ռուբի-Գրեյնջերը՝ Դե Մոնֆորտ համալսարանից (Մեծ Բրիտանիա)։

Հոգեբանը պարզաբանել է, որ պաթոլոգիական կուտակումը սևեռուն վարքագծի տեսակ է, որի դեպքում մարդը մեծ քանակությամբ չօգտագործվող իրեր (առավել հաճախ՝ կենցաղային իրեր) է հավաքում և պահում, ինչի պատճառով սենյակներն աստիճանաբար դառնում են ապրելու համար ոչ պիտանի։ Որոշ հետազոտությունների արդյունքների համաձայն, այս պաթոլոգիայի առաջին նշաններն ի հայտ են գալիս միջինը 11-15 տարեկանում։ Որոշ դեպքերում կուտակման հակումը ձևավորվում է մանկության կամ արդեն հասուն տարիքում։

Ըստ Ռուբի-Գրեյնջերի՝ իրերը դեն նետելուց հրաժարվելը կարող է առաջանալ խնայողության պայմաններում ապրելու անհրաժեշտությունից։ Չափից դուրս խնայողությունը կարող է դրսևորվել ինչպես ուսանողական տարիներին, այնպես էլ ավելի ուշ տարիքում։ Պաթոլոգիական կուտակման հակման զարգացման մեկ այլ պատճառ կարող է լինել իրերը դեն նետելուն ծնողների կողմից երեխաներին խրախուսելը: Հատկապես տրավմատիկ կարող է լինել այն իրի կորուստը, որի նկատմամբ երեխան ուժեղ հուզական կապվածություն է ունեցել:

Նշվում է նաև, որ որոշ մարդիկ սկսում են «անպետք իրեր կուտակել» ռոմանտիկ հարաբերությունների ավարտից, ամուսնալուծությունից, առողջական խնդիրներից կամ այլ տուն տեղափոխվելուց հետո: Սակայն բնակելի տարածքն իրերով ամբողջովին լցնելը   միանգամից չի լինում: Որպեսզի պաթոլոգիական կուտակման հակումը նկատելի դառնա շրջապատի համար, մարդը պետք է երկար ժամանակ գտնվի սթրեսի, տագնապի կամ դեպրեսիայի վիճակում:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել