• Latest news

Պացիենտների՝ ինսուլտից հետո առաջացած մարմնի թեքումը բուժելի է. ECU

29 ապրիլի, 2024  15:41

Ինսուլտից հետո առաջացած մարմնի թեքումը կարելի է բուժել երկարատեւ վերականգնմամբ։ Այս մասին տեղեկացրել է Էդիթ Քոուեն համալսարանը (ECU)։

Ինսուլտը, այսինքն՝ գլխուղեղի մի մասի արյան մատակարարման սուր խանգարումը, հաճախ հանգեցնում է մարմնի մի կողմի թեքման հետ կապված բարդությունների։ Օրինակ, կարող է առաջանալ լատերոպուլսիա, կողքի վրա մարնի թեքում, որն առաջանում է այն պատճառով, որ մարդը ձգտում է օգտագործել ավելի ուժեղ կողմը։ Պացիենտը դիմադրում է մարմնի դիրքը հավասարեցնելու համար։ Այդ վիճակը հանգեցնում է կյանքի որակի վատթարացման, իրեն հետեւելու ունակության նվազման, ինչպես նաեւ բարձրացնում է ընկնելու եւ կյանքի համար վտանգավոր կոտրվածքների առաջացման վտանգը։

Նոր հետազոտությունում գիտնականները հայտնաբերել են, որ լատերոպուլսիան կարող է պահպանվել ինսուլտից հետո մեկ տարի։ Գիտնականներն առաջին անգամ համեմատել են լատերոպուլսիայով ինսուլտ ունեցող պացիենտների վերականգնումը դա չունեցողների հետ։  Պարզվել է, որ այդ վիճակը բուժելի է, բայց պահանջվում է երկարատեւ ակտիվ վերականգնում։ Առանց դրա պացիենտներն ավելի քիչ ծավալով են վերականգնվել։  

Աշխատանքի հեղինակները գլխավորել են լատերոպուլսիայի միջազգային համաժողովը, որին մասնակցել է 21 փորձագետ։ Նրանք կատարել են լատերոպուլսիա ունեցող պացիենտների վերականգնման ավելի քան 100 առաջարկություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել