• Latest news

Օստեոպորոզի բուժումը Հայաստանում՝ 7 տարի առաջ եւ այսօր` ամերիկացի մասնագետի մեկնաբանմամբ

14 հոկտեմբերի, 2014  13:26

Այսօր Երեւանում, «Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» եւ Նյու Յորքում գործող Կոլումբիայի համալսարանի մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանի նախաձեռնությամբ, օստեոպորոզի դեմ պայքարին նվիրված 8-րդ ամենամյա միջազգային սիմպոզիումն է մեկնարկել:

NEWS.am Medicine-ի թղթակիզը զրուցել է Պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանի հետ՝ Հայաստանում օստեոպորոզի բուժման, ինչպես նաեւ ամեն տարի կազմակերպվող սիմպոզիումների կարեւորության մասին:

Պարվում է, օստեոպորոզի եւ դրա բուժման արդի խնդիրներին նվիրված ամենամյա սիմպոզիումները Հայաստանում 2007 թվականից են անցկացվում:

«2007 թվականին, երբ մենք առաջին անգամ էինք Հայաստան եկել, այստեղ դեռ գրեթե ոչինչ չգիտեին այս հիվանդության մասին: Այստեղ չկային դենսիտոմետրեր, չկար ախտորոշում եւ բուժում: Այսօր, 7 տարի անց, արդեն 7 դենսիտոմետր կա Երեւանում, մեկը՝ Գյումրիում, եւս մեկը՝ Ղարաբաղում», - պատմել է Ջոն Բելեզիկյանը:

Օստեոպորոզի ախտորոշման գործում դենսիտոմետրերը մեծ դերակատարում ունեն, քանի որ մարդու ոսկրերի խտությունը «չափելու» եւ նույնիսկ նախքան կոտրվածքների ստացումը հիվանդությունը հայտնաբերելու հնարավորություն են ընձեռում:

Այսօր օստեոպորոզի բուժման համար մի շարք նոր դեղամիջոցներ են ստեղծվել: Իհարկե, ոչ բոլորն են առկա Հայաստանում: Որոշ դեղամիջոցներ, մասնագետրի խոսքով, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում անգամ դեռեւս հավանության չեն արժանացել, բայց բավական խոստումնալից են թվում: Սակայն, ինչպես Ջոն Բելեզիկյանն է նշել, ոչ այնքան կարեւոր է շուկայում նոր դեղերի առկայությունը, որքան դեղամիջոցների ճիշտ նշանակումը՝ բուժման ժամանակ: Ամենամյա գիտաժողովները հենց այս գիտելիքների եւ հմտությունների կատարելագործմանն են նպաստում:

«Մենք ամեն տարի ենք հավաքվում, քանի որ ոլորտն այսօր շատ արագ է զարգանում, եւ ցանկանում ենք, որ բոլոր բժիշկները տեղեկացված լինեն բոլոր նորությունների մասին», - մեկնաբանել է Ջոն Բելեզիկյանը:

Գիտաժողովը մեկ օր է տեւելու, որի ընթացքում օստեոպորոզին, դրա ախտորոշմանն ու բուժմանը վերաբերվող արդի խնդիրները, ոլորտի բոլոր նորություններն ու գիտական ձեռքբերումներն են քննարկվելու: Զեկույցներով ելույթ են ունենալու ոլորտի մասնագետները՝ թե Հայաստանից, եւ թե արտերկրից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել