• Latest news

Ի՞նչ բժշկական ձեռքբերումներ կարելի է սպասել 2025-ին

31 դեկտեմբերի, 2024  12:30

2025-ին կարելի է բժշկական նոր ձեռքբերումներ ակնկալել, գրել է Bild-ը։

Մի քանի ընկերություններ նախատեսում են դեղամիջոցներ մշակել ուռուցքների դեմ, ներառյալ մաշկի, թոքերի եւ աղիների քաղցկեղը:

Բեռլինի առողջապահական ինստիտուտի Charité կլինիկայի պրոֆեսոր Քրիստոֆ ֆոն Քալեն նշել է. «mՌՆԹ-ի վրա հիմնված թերապեւտիկ ներարկումները կարող են հարմարեցվել հատուկ հիվանդությունների կամ պացիենտների»: Սակայն «արդյոք այս նոր իմունաթերապեւտիկ պատրաստուկները հասանելի կլինեն 2025թ.՝ կախված կլինի հետագա հետազոտությունների արդյունքներից»:

Հնարավոր է առաջընթաց CAR-T բջջային թերապիայում. իմունային բջիջները փոփոխվում են լաբորատորիաներում՝ քաղցկեղի բջիջների դեմ պայքարելու համար: Այժմ այս տեսակի թերապիան օգտագործվում է արյան քաղցկեղի բուժման համար։

«Սակայն 2025թ. առաջընթաց կարող է գրանցվել պինդ ուռուցքների բուժման մեջ, ինչպիսին է թոքերի, մաշկի կամ աղիների քաղցկեղը», - ասել է պրոֆեսոր ֆոն Քալեն:

Սպասվում են դիաբետի դեմ պայքարի պոտենցիալ բեկումնային դեղամիջոց տիրզեպատիդի երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքները: Տիրզեպատիդը նվազեցնում է շաքարն արյան մեջ եւ նպաստում քաշի կորստին, այն պետք է կիրառվի միայն շաբաթը մեկ անգամ: Նյութն արդեն հաստատված է օգտագործման համար:

Հավանության է արժանացել եւ կկիրառվի լեկամենաբը Ալցհեյմերի հիվանդության բուժման համար: Այս հիվանդության դեմ եւս մեկ միջոց է դոնանեմաբը, որը հավանաբար կհաստատվի եկող տարի:

Ըստ Էսսենի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Քրիստոֆ Քլայնշնիցի՝ սա «իրական հանգրվան է». պատրաստուկներն աշխատում են «ուղեղում վնասակար սպիտակուցային կուտակումների դեմ»։ Այսինքն՝ սրանք առաջին միջոցներն են, որոնք ուղղակիորեն պայքարում են հիվանդության պատճառի դեմ եւ արդյունավետորեն դանդաղեցնում են դրա առաջընթացը։

Կսկսվի գենային թերապիայի կիրառումը կողային ամիոտրոֆիկ սկլերոզի բուժման համար։ Բացի այդ. «Հաջորդ տարի պացիենտները հատուկ թեստ կանցնեն մուտացված ֆերմենտի (նյարդային բջիջների մահ պատճառող) առկայության համար։ Դա թույլ կտա բացահայտել հիվանդության ավելի շատ դեպքեր եւ ապահովել ավելի արդյունավետ բուժում»,- ասել է պրոֆեսոր Քլայնշնիցը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll