• Latest news

Առավոտյան սուրճի օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը. EHJ

9 հունվարի, 2025  16:59

Սուրճը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա, բայց դրա օգտագործումն առավոտյան կարող է իջեցնել սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։ Այս մասին վկայում են European Heart Journal-ում հրապարակված տվյալները։

Առաջատար գիտնականներից մեկի՝ Լու Ցիի տվյալներով՝ գիտնականներն առաջին անգամ ուսումնասիրել են առողջության վրա սուրճի օգտագործման ժամանակի ազդեցությունը։ Վերլուծության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են 40 հազար մարդկանց սնվելու կարգը եւ կենցաղը եւ եկել այն եզրակացության, որ միայն առավոտյան սուրճ խմող մարդիկ ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով եւ քաղցկեղով։ Նշվել է, որ նման հարաբերակցություն չի նկատվել նրանց շրջանում, ովքեր սուրճ խմել են ողջ օրվա ընթացքում։

Գիտնականներն ընդգծել են, որ աշխատանքի արդյունքներում հաշվի են առնվել կարեւոր գործոններ, որոնցից են գենետիկան, քրոնիկական հիվանդությունները եւ սննդային սովորությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll