Դեղնուցի և կեղևի գույնից մինչև տնական ու ոչ տնական հավկիթներ. հավկիթների մասին մի շարք կարծրատիպեր կան, որոնք հաճախ են խոչընդոտում որակյալ արտադրանք ընտրելուն։
Հավկիթների մասին 8 ամենատարածված կարծրատիպերը բացահայտում ենք «Արզնի» թռչնաֆաբրիկայի հետ։
Կարծրատիպ։ Հավկիթի դեղնուցի մուգ գույնը սննդարարության հետ կապ չունի

Իրականություն։ Հավկիթի դեղնուցի վառ արտահայտված գույնը պայմանավորված է հավի կերի մեջ առկա բետա-կարոտինի բարձր պարունակությամբ: Բետա-կարոտինը հանդիսանում է A վիտամինի նախավիտամին, այն պաշտպանում է բջիջները օնկոլոգիական ռադիկալներից, կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և պայքարում աթերոսկլերոզի դեմ։ Հետևաբար` մուգ գույնի դեղնուցն ավելի սննդարար է, իսկ մգությունը կախված է ճիշտ ու բարձրորակ կերից։
«Արզնի» թռչնաֆաբրիկայի մասնագետների կողմից կազմված կերաբաժիններում մշտապես ներառված են բետա-կարոտինով հարուստ բաղադրիչներ, ինչպիսիք են առվույտը, եգիպտացորենը, չորացրած գազարը և ջրիմուռները:
Կարծրատիպ։ Հավկիթը սառնարանում կարելի է լվացած վիճակում պահել
Իրականություն։ Խորհուրդ չի տրվում հավկիթը լվանալ և պահել սառնարանում։ Ձվի մակերեսին գոյություն ունի չերևացող պաշտպանիչ շերտ, որը չափազանց բարակ է և հնարավոր է հեշտությամբ վնասել։ Եթե ձեռքով դիպչելիս այդ շերտը վնասվում է, ապա լվանալու պարագայում միանգամից դուրս է գալիս, և հավկիթի 25 օրվա պահպանման ժամկետը միանգամից կրճատվում է ընդամենը մի քանի օրվա։ Հավկիթը պետք է լվանալ միայն օգտագործելուց անմիջապես առաջ։
«Արզնի» թռչնաֆաբրիկայի նորագույն սարքավորումների ու տեխնոլոգիաների շնորհիվ հավկիթներն առանց մարդու անմիջական հպման ավտոմատ կերպով հավաքվում են, տեսակավորվում ու փաթեթավորվում։

Կարծրատիպ։ Հավկիթը կարելի է պահպանել ցանկացած դիրքով
Իրականություն։ Հավկիթի պահպանման ժամկետը երկարացնելու համար խորհուրդ է տրվում սուր ծայրը դեպի ներքև դնել, որը երաշխավորում է ավելի երկար պահպանելիությունն ու թարմությունը: Բութ կողմում հավկիթն ունի օդապարկ, որտեղ կարող են լինել բակտերիաներ և հավկիթը շրջելիս կա հավանականություն, որ դրանք կներթափանցեն ձվի մեջ: Բացի դրանից, պահպանման ընթացքում ձվի սպիտակուցի մի մասը գոլորշիանում է, դրանից կախված` մեծանում է սպիտակուցի և կեղևի միջև տարածությունը, ձվի սպիտակուցն ու դեղնուցը կարող են խառնվել իրար։ Եթե ձուն պահպանելու ժամանակ դրվում է սուր ծայրը դեպի ներքև, ապա նվազում է ներքին ճնշումը:
Կարծրատիպ։ Տնական հավկիթն ավելի օգտակար է, քան գործարանայինը
Իրականություն։ Թերևս, ամենատարածված կարծրատիպերից մեկն է սա։ Մինչդեռ տնական հավկիթ ընտրելով՝ մենք ուղղակիորեն վտանգում ենք մեր ու մեր ընտանիքի անդամների առողջությունը։ Տնական հավկիթները պաշտպանված չեն աղիքային ցուպիկներից, սալմոնելայի տարբեր հարուցիչներից, այլ վնասակար վարակներից ու բակտերիաներից։ Տնային պայմաններում թռչունների կերակրման գործընթացն ու խնամքը դժվար վերահսկելի են, երբեմն՝ անհնար, քանի որ թռչունները սնվում են տարբեր ձևերով, ուտում խառը, «արոտային» կեր։ Ձվի որակն ուղղակիորեն կախված է կերից, նաև հավի պահման պայմաններից, թռչունները պետք է պարբերաբար անցնեն ստուգումներ, ժամանակին ստանան պատվաստումները։
Կարծրատիպ։ Եթե ձվի կեղևի գույնը կարմրաշագանակագույն է, ուրեմն այն տնական է
Իրականություն։ Հավկիթի շագանակագույն կամ ճերմակ լինելը դրա որակական հատկանիշների հետ կապ չունի. կեղևի գույնը կախված է միայն հավի ցեղատեսակից։

Կարծրատիպ։ Եթե հավկիթի կեղևը բարակ է, ուրեմն աճեցված է քիմիական հավելումների միջոցով
Իրականություն։ Կեղևի հաստ կամ բարակ լինելը, նախևառաջ, ուղիղ կապ ունի թռչնի տարիքի հետ. որքան ծեր է թռչունը, այդքան բարակ է կեղևը։ Երկրորդ կարևոր պայմանը կերն է. սննդարար ու բարձր որակով կերը, որում շատ են հանքանյութերը, նպաստում է հաստ կեղևի ձևավորմանը։
Բարակ կեղևով ձուն ավելի խոցելի է տարատեսակ վարակների ներթափանցման համար։ Ձվի վրա արդեն իսկ կան բնական ծակոտիներ, իսկ բարակ կեղևի վրա ավելանում են հավելյալ միկրոճաքեր, որոնցով էլ այդ վարակները կարող են ներթափանցել։ Հետևաբար, հաստ կեղևով ձուն ավելի նախընտրելի է։
Հավկիթի կեղևն իր մեջ պարունակում է 90% կալցիում, ինչպես նաև շատ այլ կարևոր տարրեր, ինչպիսիք են՝ երկաթը, պղինձը, մանգանը, ցինկը, ֆտորը, քրոմը։ Հավկիթի կեղևի հաստությունը կախված է հավկիթի մեջ առկա կալցիում վիտամինի պարունակությունից։
Կարծրատիպ։ Ձվի սպիտակուցը ավելի առողջարար է, քան դեղնուցը:
Իրականություն։ Կարևոր են և՛ դեղնուցը և՛ սպիտակուցը։ Ձվի սպիտակուցը պարունակում է շատ կարևոր ամինաթթուներ, նպաստում է արագ նյութափոխանակությանը, ատամների ու ոսկրերի ամրացմանը, կարգավորում է արյան բարձր ճնշումը, արյունատար համակարգի աշխատանքը։
Իսկ ձվի դեղնուցը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, կալցիում, երկաթ, մագնեզիում, ցինկ, ինչպես նաև A, B1, B2, E, D, PP վիտամիններ։ B12 վիտամինը օրգանիզմին բերում է կենսունակություն և էներգիա, օգնում է լինել ավելի ակտիվ ու առույգ։ Ձվի մեջ առկա է կարոտին, վիտամին A, որը օգտակար ազդեցություն է թողնում տեսողության վրա, կարող է կանխել ծերացման գործընթացը, ինչպես նաև քաղցկեղի բջջների զարգացումը։
Դեղնուցի մեջ կա նաև ֆոսֆոր, որն էլ իր հերթին մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր ֆիզիոլոգիական գործընթացներին։ Բացի այս ամենին, ձվի դեղնուցի բաղադրության կարևոր մաս է խոլինը, որն ունի դրական ազդեցություն սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա։
Կարծրատիպ։ Ձվի ամենօրյա օգտագործումը վտանգավոր է
Իրականություն։ Հավկիթը կարող է օրգանիզմին վնաս հասցնել, եթե այն օգտագործվի չափազանց մեծ քանակությամբ և առանց ջերմային մշակման։ Հավկիթը սպիտակուցի կարևորագույն աղբյուր է, ինչպես նաև պարունակում է օմեգա-3 թթու, բարելավում է տրամադրությունն ու հիշողությունը։ Իր մեջ պարունակում է պրոտեին, որը գրեթե ամբողջությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից: Սա է պատճառը, որ հավկիթները պետք է պարտադիր կազմեն մարդու սննդակարգի մասը:
Կարևոր է նախապատվություն տալ այն արտադրողին, որն ամբողջությամբ վերհսկում է արտադրական ցիկլը, հետևում սննդի արտադրության ու անվտանգության բոլոր նորմերին։ Հանրության շրջանում տարածված կարծրատիպերը հաճախ ազդում են մեր ընտրությունների, որոշումների վրա։ «Արզնի» թռչնաֆաբրիկան, լինելով ոլորտի առաջատար, նպաստում է ոչ միայն առողջ ապրելակերպի զարգացմանը, այլ նաև հանրության իրազեկմանը: Այս բոլոր կարծրատիպերը ընդգծում են, որ հավկիթը, որպես սննդամթերք, իր բոլոր հատկանիշներով արժանի է լինելու մեր սննդակարգում, իսկ «Արզնի» արտադրանքը երաշխավորում է որակն ու անվտանգությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day