Երբ անեսթեզիոլոգն Անժելիկա Վենսի համար կեսարյան հատում նշանակեց, նրանք բնավ չգիտեին՝ ինչի հետ են բախվու, երբ նա արթնանա:
Եթե ամեն ինչ կատարյալ ընթանար, երեխային կմիացնեին արհեստական շնչառության սարքին, և բժիշկները ծրագիր կունենային հեռացնելու դստեր շնչառությունը դժվարացնող գոյացությունը: Եթե ինչ-որ բան այնպես չընթանար, Վենսը, միգուցե, վերականգնվեր ուժեղ արյունահոսությունից, այն ժամանակ, երբ սարքավորումն արյուն էր մղում իր դստեր՝ Քլոեի մարմնով, գրում է MedicalXpress-ը։
Ֆորտ Քոլինզում ծնված կինը պատմում է, որ իր երրորդ հղիությունը համեմատաբար բնականոն է ընթացել մինչև վերջին եռամսյակը, երբ ցավը և որովայնի շրջագծի մեծացումը ցույց են տվել, որ նա չափից շատ պտղաջուր է ունեցել:
Նա ասում է, որ բժիշկը երկու լիտր հեղուկ է հեռացրել և թողել այն հետագա հետազոտությունների համար, քանի որ նման արագ աճը սովորաբար ավելի լուրջ խնդրի մասին է վկայում: Ուլտրաձայնային և մագնիսառեզոնանսային հետազոտությունները երեխայի կրծքավանդակի և պարանոցի գոյացություններ են հայտնաբերել, որոնք խանգարում էին նրան կուլ տալ պտղամերձ ջրերը և խանգարում էին Քլոեին առաջին շունչը քաշել։
Մինչ երեխան ներսում է և ապավինում է ընկերքին, շնչառությունը նրան չի անհանգստացնում, քանի որ մայրը նրան թթվածին է մատակարարում պորտալարի միջոցով, պատմում է Կոլորադոյի մանկական հիվանդանոցում Վենսաի Քլոեի բուժող բժիշկ, մանկական և պտղի վիրաբույժ Քրիս Դերդերյանը:
Նա պատմում է, որ երբ ընկերքն անջատվում է արգանդի պատից, երեխան պետք է կարողանա ինքնուրույն շնչել՝ ստեղծելով համեմատաբար հոծ տարածք շնչուղիների բացման համար։ Դերդերյանը Վենսին առաջարկել է ներարգանդային բուժում կամ դուրսբերման պրոցեդուրա, որի ընթացքում ինքը կեսարյան հատման միջոցով մասնակի ծննդաբերություն կանցկացներ, իսկ մասնագետների մի խումբն էլ կաշխատեր երեխայի շնչուղիները բացելու ուղղությամբ, քանի դեռ մնում էր մոր հետ կապված։
Այդ պրոցեդուրան համեմատաբար ռիսկային է, քանի որ անեսթեզիոլոգը ստիպված է ներարկել դեղամիջոցներ, որոնք թուլացնում են արգանդը՝ կանխելով ընկերքի անջատումը, բայց մեծացնում ծանր արյունահոսության հավանականությունը:
Հոկտեմբերի 15-ին Վենսին ընդհանուր անզգայացման տակ դնելուց հետո, Դերդերյանը և նրա թիմը Քլոեին կեսարյան հատում են կատարել՝ նորածնի գլուխն ու ուսերը ազատելու նպատակով։ Նման կերպ, մոտ 90 րոպե անց ընկերքը կարողացավ կենսական աջակցություն ապահովել։
Վիրահատարանում հավաքվել էին տարբեր մասնագիտությունների մոտ 40 մասնագետներ, նրանց թվում՝ սրտի վիրաբույժ, որը կարող էր բացել երեխայի կուրծքը, եթե գոյացությունը չափազանց մեծ ճնշում գործադրեր թոքերի վրա։
Դերդերյանը պատմում է, որ շնչուղիները մոտավորապես գրչածայրի լայնություն ունեին, ուստի շնչառական խողովակը տեղադրող շտապօգնության տեխնիկները ստիպված էին այնպիսի խողովակ օգտագործել, որը կդիմանար գոյացության ճնշմանը: Այդ պահին նրանք հնարավորություն չունեին իմանալու՝ արդյոք շնչուղիները բա՞ց էին, թեկուզ թեթևակլի, ամբողջ երկարությամբ, թե՞ որևէ պահի լիովին փակվել էին։ Եթե դրանք փակ լինեին, խողովակը տեղադրելու համար ստիպված կլինեին անցք բացել պարանոցի վրա։ Այհնուհետև, մոտ 15 րոպե անց, ամենավատթարագույնը հաղթահարեցին. աղջիկը փրկվեց։
Երբ Վենսը արթնացավ, նա իմացավ, որ հիվանդանոցը նշանակել էր ևս մեկ վիրահատություն՝ Քլոեի երեք օրական դառնալուց հետո գոյացությունը հեռացնելու համար: Այդ վիրահատությունն ևս լավ ընթացավ, քան նա սպասում էր և ինչպես նա է պատմում, տևել է մոտ երկու ժամ՝ բժիշկների կանխատեսած վեցի փոխարեն: Ուռուցքը չարորակ չէր և այնքան էլ սերտ չէր հարում դստեր շնչուղիներին, ինչը հեշտացնում էր դրա հեռացումը:
Վենսը պատմում է, որ Քլոեն մոտ 10 օր անցկացրել է արհեստական շնչառության սարքին միացրած, նախքան ավելի նվազ ինվազիվ թթվածնային աջակցության անցնելը: Նորածինների վերակենդանացման բաժանմունքում վեց շաբաթ անցկացնելուց հետո նա տուն վերադարձավ առանց թթվածնի, չնայած, ինչպես ծնդդկանն է պատմում, կուլ տալու դժվարության պատճառով նրան կերակրման խողովակ էր պետք: Հղիության երրորդ եռամսյակում պտուղներն, ըստ էության, մարզվում են շնչելու և կուլ տալու համար, իսկ պարանոցի գոյացությունը սահմանափակում էր այդ նախապատրաստումը:
Քլոեն հիմա համեմատաբար առողջ է, չնայած նա առաջվա պես ամենօրյա բուժման կուրս է անցնում՝ կուլ տալը բարելավելու և պարանոցի մկաններմ ամրացնելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day