• Latest news

Ժամանակակից մարդկանց նախնիները շաքարախտ առաջացնող գեներ են փոխանցել

28 դեկտեմբերի, 2013  19:47

Լատինոամերիկացիները նեանդերտալացիներից ժառանգել են շաքարախտի ռիսկը բարձրացնող գենետիկ տարբերակը, հայտնաբերել են գիտնականները: Համաձայն Հարվարդի  Բժշկական դպրոցի նոր հետազոտության , բարձր ռիսկը պայմանավորող տարբերակը 25%-ով ավելի շատ է հանգեցնում դիաբետի զարգացման, իսկ եթե մարդը ծնողներից ժառանգել է այդ գենի երկու տարբերակ, ապա հիվանդության հավանականությունը մեծանում է նվազագույնը 50%-ով, հաղորդում է -ին:

SLC16A11  գենի բարձր ռիսկի  տարբերակը գտնվել էր այն մարդկանց մոտավորապես կեսի գեներում, որոնք հնդկացիների ժառանգորդն էին, եւ  Արեւմտյան Ասիայի  բնակիչների մոտավորապես 20%-ի մոտ։ Իսկ աֆրիկացիների եւ եվրոպացիների համար սա  հազվադեպ դիտվող երեւույթ  է: Սիբիրյի Դենիսյան քարանձավի նեանդերտալացու գենոմում հայտնաբերվել է 2-րդ տիպի շաքարային դիաբետի  առաջացման բարձր ռիսկի հետ կապված SLC16A11 գենը:

Ժամանակակից մարդու օրգանիզմնում այն հայտնվել է մարդու նախնիների խաչասերման արդյունքում: Ընդհանուր առմամբ  ոչ աֆրիկացիների գենոմի մոտավորապես 2%-ը ժառանգվել է Եվրոպայի եւ Ասիայի տարածքում ապրող նեանդերտալեացիներից:  SLC16A11-ը պատկանում է  նյութափոխանակության արգասիքները տեղափոխող սպիտակուցները կոդավորող գեներին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll