• Latest news

Ծխախոտ եւ աչքեր. ի՞նչ վտանգներ կան

15 նոյեմբերի, 2014  12:35

Բազմիցս լսել ենք, որ ծխելը վնասակար է առողջության համար, որ այն կարող է սիրտ-անոթային խնդիրներ եւ քաղցկեղ առաջացնել: Բայց քչերը գիտեն, որ ծխելը՝ ինչպես ակտիվ, այնպես էլ՝ պասիվ, վնասակար է նաեւ տեսողության համար:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը պատմել է, թե սիգարետի ծխի ազդեցությամբ աչքերի հետ կապված ինչ խնդիրներ կարող են առաջանալ:

Ակտիվ ծխելու վնասները

Ծխախոտի ծխի մեջ պարունակվող նյութերը, ինչպես հայտնի է, անոթները խցանելու հատկություն ունեն: Ընդ որում, մասնագետի մեկնաբանմամբ, խոսքը ոչ միայն սիրտը կամ գլխուղեղը, այլեւ աչքերը սնուցող անոթներին է վերաբերում: Դրանց պատերին արյան հոսքը սահմանափակող կուտակումներ են առաջանում: Աչքի սնուցումը վատանում է, ինչի հետեւանքով մի շարք լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:

Պասիվ ծխելու վնասները

Տեսողության տեսանկյունից ակտիվ ծխելը պասիվից անհամեմատ ավելի վնասակար է, սակայն վերջինս էլ կարող է մի շարք խնդիրների առաջացման պատճառ դառնալ, որոնցից ամենահասարակը աչքի չորացումն է: Ծխով լի սենյակում մարդու աչքերը չորանում են, սկսում են շուտ հոգնել, ինչը բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի եւ աշխատանքի արդյունավետության վրա, կարող է գլխացավեր եւ այլ խնդիրներ առաջացնել:

Աչքերի չորացման դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս օրգանի մակերեսը արհեստական արցունքներով խոնավեցնել, հնարավորինս շատ զբոսնել եւ, իհարկե, հնարավորինս հեռու մնալ ծխից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել