• Latest news

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բոլոր պոլիկլինիկաներում կանանց հասանելի կդառնան HPV-թեստերը

26 հունիսի, 2026  10:55

Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության շրջանակում կանայք կկարողանան անվճար մարդու պապիլոմա վիրուսի (HPV) թեստավորում անցնել երկրի բոլոր բժշկական հաստատություններում և պոլիկլինիկաներում։ Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում։

Ըստ նախարարի՝ խոսքը պարզ ինքնաթեստավորման մասին է, որը անհարմարավետություն չի առաջացնում և իրականացվում է արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով։

Եթե թեստի արդյունքներով կնոջ մոտ հայտնաբերվեն մարդու պապիլոմա վիրուս կամ նախաքաղցկեղային փոփոխություններ, հետագա բուժումը և անհրաժեշտ վիրաբուժական միջամտությունները ևս կփակի ապահովագրության համակարգը։

Բացի այդ, ինչպես նշել է Անահիտ Ավանեսյանը, երկրում բարելավվել են մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման ցուցանիշները։ Եթե 2025 թվականին պատվաստվել էր կանանց 39,8 տոկոսը, ապա այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը հասել է 46,3 տոկոսի։

Նախարարն ընդգծել է, որ պատվաստման աճը կարևոր ձեռքբերումներից մեկն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ոլորտում։

https://www.facebook.com/reel/1553868816150202

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll