• Latest news

Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ գործարկվել է կերակրափողի քաղցկեղի վիրուսային թերապիա

31 օգոստոսի, 2026  11:29

Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ գործարկվել է վիրուսային թերապիա կերակրափողի քաղցկեղի  դեմ։ Տելոմելին դեղամիջոցը, որն ստեղծվել է գենետիկորեն մոդիֆիկացված ադենովիրուսի հիման վրա, հունիսին ստացել է երկրի առողջապահության նախարարության հավանությունը, դրա վաճառքն սկսվել է օգոստոսի 21-ից։ Այս մասին տեղեկացրել է Mainichi Shimbun (MS) պարբերականը։

Դեղամիջոցը մշակել է Oncolys BioPharma ընկերությունը, որն ստեղծվել է Օկայամայի համալսարանին կից։ Տելոմելինը նախատեսված է կերակրափողի քաղցկեղ ունեցող պացիենտների համար, որոնց չի կարելի ենթարկել արմատական վիրահատման կամ համադրել քիմիաթերապիան ճառագայթային թերապիայի հետ։

Հիմնական թերապիա է դարձել ադենովիրուսը՝ վիրուսների տարատեսակ, որն առաջացնում է, մասնավորապես, մրսածության հետ կապված հիվանդություններ։ Գիտնականները վիրուսը գենետիկորեն փոխել են այնպես, որպեսզի այն բազմանա գերազանցապես ակտիվ տելոմերազա ունեցող քաղցկեղային բջիջներում։ Վիրուսի բազմացումը հանգեցնում է ուռուցքային բջիջների քայքայման։

Տելոմելինը ներարկում են անմիջապես ուռուցքի մեջ էնդոսկոպի միջոցով, որը մտցվում է բերանով։ Միջամտությունը կատարվում է երեք անգամ՝ երկու շաբաթ միջակայքով, միաժամանակ ճառագայթային թերապիայի հետ միասին։ Նման մոտեցումը բաց վիրահատություն չի պահանջում և, ինչպես սպասվում է, կարող է նվազեցնել բեռնվածությունը պացիենտների օրգանիզմի վրա։

Կլինիկական փորձերում պացիենտների մոտ կեսից ավելիի մոտ տեղայնացված քաղցկեղն անցել է բուժումն սկսելուց մեկուկես տարի հետո։ Գրանցված կողմնակի ազդեցություններից են եղել տենդը և լիմֆոցիտների մակարդակի ժամանակավոր իջեցումը։

Բուժման կուրսի արժեքը կազմում է մոտ 9,3 մլն իեն (մոտ 5 մլն ռուբլի)՝ մեկ պացիենտի համար։ Ընդ որում, բուժումը ծածկվում է թանկ արժեցող բուժօգնության ծախսերի փոխհատուցման ճապոնական համակարգով։

Դեղամիջոցն ստեղծողները կարծում են, որ նրա հայտնվելը նոր ուղղություն է բացում կերակրափողի քաղցկեղի բուժման համար։ Հետագայում ընկերությունը ծրագրում է ուսումնասիրել նման վիրուսային թերապիայի կիրառման հնարավորությունը այլ օրգանների քաղցկեղի դեպքում, ներառյալ ուղիղ աղին և հետանցքի ուղին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll