• Latest news

«Արտույտներ» և «բուեր». ում է աշխատանքն ավելի շատ խանգարում ապրել

1 սեպտեմբերի, 2026  18:44

Երեկոյան քրոնոտիպ ունեցող մարդիկ, որոնց հաճախ անվանում են «բուեր», ավելի դժվար են վերականգնվում աշխատանքից հետո և համադրում մասնագիտական պարտականություններն անձնական կյանքի հետ, քան «արտույտները»։ Ընդ որում, առավել արտահայտված երեկոյան քրոնոտիպ ունեցող մարդկանց շրջանում ավելի հաճախ են հանդիպում հոգեկան խանգարման, հատկապես տագնապայնության ախտանշաններ։ Այսպիսի եզրահանգման են եկել Sleep Health ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները։

Հետազոտողներն ուսումնասիրել են Ֆինլանդիայի 2 266 աշխատողների տվյալները և նրանց բաժանել երեք խմբի՝ կախված անհատական ցիրկադային ռիթմից՝ առավոտյան, երեկոյան և միջանկյալ քրոնոտիպեր։

Մասնակիցներին հարցրել են տագնապի և դեպրեսիայի ախտանշանների մասին, այն մասին, թե որքանով է աշխատանքը շարունակում ազդել նրանց վրա աշխատանքային օրվա ավարտից հետո, և բեռնվածությունից հետո վերականգնվելու ունակության մասին։

Առավել արտահայտված խնդիրներ հայտնաբերվել են վառ արտահայտված երեկոյան քրոնոտիպ ունեցող մարդկանց մոտ։ Նրանց մոտ կապը «բուերին» պատկանելու և տագնապային խանգարումների միջև շատ բանով բացատրվել է նրանով, որ նրանք ավելի վատ են վերականգնվել աշխատանքից հետո և ավելի հաճախ են դժվարություններ ունեցել աշխատանքի և անձնական կյանքի բաժանման հետ կապված։

Միևնույն ժամանակ, «բուերը» միջինը ավելի քիչ են հետևել առողջ կենսակերպին, սակայն վարքի առանձնահատկությունները՝ կապված առողջության հետ, լրիվ չեն բացատրել ոչ work-life balance-ի, ոչ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների բարձր ռիսկը։

Հեղինակները նշել են, որ արդյունքները կարող են օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչու են որոշ աշխատողներ ավելի խոցելի աշխատանքային բեռնվածության բացասական հետևանքների հանդեպ։ Նրանց կարծիքով՝ աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռության բարելավմանն ուղղված միջոցները և վերականգնումն աշխատանքային օրվանից հետո կարելի է ավելի արդյունավետ ադապտացնել՝ հաշվի առնելով անհատական քրոնոտիպը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll