• Latest news

Քավորապետությո՞ւն առողջապահությունում․ ստուգումները պետք է պատասխան տան. Անուշ Պողոսյան

3 սեպտեմբերի, 2026  12:02

Երբ պետական հիմնարկի տնօրենի կենսակերպը սկսում է կտրուկ տարբերվել իր պաշտոնական եկամուտներից, իսկ աշխատակիցների շրջանում ամիսներ շարունակ շրջանառվում են պատմություններ կեղծ հաստիքների, «ատկատների», կանխիկացվող պարգևավճարների, կոռուպցիոն գնումների, չհաշվառվող վճարումների և աշխատողների նկատմամբ ճնշումների մասին, պետությունը պարտավոր է պատասխաններ տալ։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» վերաբերյալ ստացվել է ծավալուն դիմում, որտեղ նկարագրված են հնարավոր լրջագույն չարաշահումներ՝ սկսած աշխատակիցների իրավունքների խախտումներից մինչև պետական միջոցների հնարավոր յուրացում։

Եթե ներկայացված փաստերի թեկուզ մի մասը համապատասխանում է իրականությանը, ապա խոսքը պարզապես վատ կառավարման մասին չէ։ Խոսքը պետական առողջապահական հաստատության համակարգային թալանի, պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահման և կոռուպցիոն սխեմաների մասին է։

Այս տեղեկությունները փոխանցվել են իրավասու մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով քննության առարկա դառնալու նպատակով։

Հասարակությունը պետք է իմանա՝

  • Որտեղի՞ց են պաշտոնատար անձանց շքեղ ձեռքբերումների միջոցները։
  • Ինչո՞ւ են աշխատակիցները վախենում բարձրաձայնել խնդիրների մասին։
  • Ո՞ւր են գնում պետական միջոցները։
  • Ո՞ւմ հովանավորությամբ են հնարավոր դարձել նման գործընթացները։

Եթե պետական համակարգը ցանկանում է վերականգնել հանրային վստահությունը, ապա այս գործով անհրաժեշտ է ոչ թե ձևական ստուգում, այլ լիարժեք, հրապարակային և անաչառ քննություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll