Հոդերի վրա բարձր հարվածային ծանրաբեռնվածությունները հակացոըցված մարդկանց կարող է համապատասխանել ինտերվալային քայլքը՝ մարզումների ճապոնական մեթոդը, որը ենթադրում է դանդաղ և արագ տեմպերի հերթագայություն: Սերտիֆիկացված անձնական մարզիչ Ստիվ Չեմբերսի խոսքով՝ նման ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս մարզել սիրտ-անոթային համակարգը վնասվածքների ավելի փոքր ռիսկով, քան վազքը: Փորձագետի խոսքերը մեջբերում է «The Independent» պարբերականը:
«Մեթոդի էությունը 30-րոպեանոց մարզման մեջ է, որի ընթացքում յուրաքանչյուր երեք րոպեն մեկ փոխվում է տեմպը: Սկզբում պետք է քայլել հանգիստ, այնուհետև երեք րոպե՝ նկատելիորեն ավելի արագ, ինչից հետո նորից նվազեցնել արագությունը: Ցիկլը կրկնվում է ողջ մարզման ընթացքում», — պարզաբանել է մասնագետը:
Ծանրաբեռնվածությունը վերահսկելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել ընկալվող ծանրաբեռնվածության 10-բալանոց սանդղակը: Դանդաղ հատվածների ընթացքում ինտենսիվությունը պետք է լինի մոտ հինգ բալ. մարդը պետք է պահպանի հանգիստ խոսելու հնարավորությունը: Արագ ինտերվալները կարելի է կատարել մոտ յոթ-ութ բալ ծանրաբեռնվածությամբ, երբ զարկերակը նկատելիորեն արագանում է, սակայն ստիպված չես լինում աշխատել առավելագույն ուժերի լարումով:
Մեթոդի հիմնական առավելությունը փոքր հարվածային ծանրաբեռնվածությունն է: Ի տարբերություն վազքի՝ քայլքի ժամանակ ոտքերը յուրաքանչյուր քայլի հետ զգալիորեն ավելի փոքր ազդեցություն են կրում, ուստի այս տարբերակը կարող է ավելի հարմարավետ լինել զգայուն հոդեր ունեցողների և վնասվածքների ռիսկը նվազեցնել ցանկացողների համար:
Միևնույն ժամանակ, ինտերվալային քայլքը մնում է լիարժեք կարդիոմարզում: Արագացումների ընթացքում սիրտն աշխատում է ավելի ինտենսիվ, իսկ շարժման մեջ ներգրավվում են ոտքերի, թաթերի, իրանի և ձեռքերի մկանները: Մարզվելու համար բավական է հարմարավետ կոշիկն ու վայրկյանաչափը. մարզվել կարելի է փողոցում կամ վազքուղու վրա:
«Այնուամենայնիվ, այս մեթոդը չի կարող փոխարինել ուժային մարզումներին: Քայլքն ամրապնդում է մկանները, սակայն առանց լրացուցիչ դիմադրության դրա հնարավորությունները բավարար չեն ուժի և մկանային զանգվածի նկատելի ավելացման համար: Ուստի խորհուրդ է տրվում այն համադրել ուժային վարժությունների հետ», — նախազգուշացրել է Չեմբերսը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day