• Latest news

7 միջոց՝ տոնական օրերին քունը բարելավելու համար

30 նոյեմբերի, 2014  17:46

Տոնական գնումները, երեկույթներն ու ընտանյոք այցելությունները կարող են ժամանակ չթողնել՝ քնի համար: Սակայն  հանգիստն իսկապես վայելելու համար հարկավոր է ամեն ինչ հաշվի առնել, քանի որ որակյալ քնի պակասը, հատկապես տոնական օրերին, կարող է ամենօրյա ռեժիմի խախտման եւ քաշի նշանակալի ավելացման հանգեցնել: Քլիվլենդի կլինիկային կից գործող քնի խանգարումների կենտրոնի տնօրեն, քնի փորձագետ Նենսի Ֆոլդվարի-Շաֆերի հավաստիացմամբ, ալկոհոլի չարաշահումը եւ գնումների եռուզեռի ընթացքում «ոտքի վրա» ընդունված սնունդը կարող են ընդհատվող եւ անբավարար քնի պատճառ դառնալ: Այդուհանդերձ, քնի որակի եւ առողջության պահպանումը կարելի է մի քանի օգտակար միջոցառումների շնորհիվ ապահովել:

Դոկտոր Ֆոլդվարի-Շաֆերը 7 միջոց է առաջարկում՝ տոնական օրերին քնի ռեժիմն անփոփոխ պահելու համար.

1. Անկողին մտնելու եւ արթնանալու ժամերն անփոփոխ թողեք. «Որքան էլ դժվար իրականանալի թվա՝ տոնական օրերի համար, հարկավոր է ամեն օր նույն ժամին անկողին մտնել եւ արթնանալ: Եթե նախօրեին երեկույթի էիք հրավիրված եւ ուշ եք վերադարձել, միեւնույնն է, հարկավոր է սովորական ժամին արթանանալ, նույնիսկ եթե ամբողջ օրը հոգնած տեսք ունենաք», - նշել է դոկտոր Ֆոլդվարի-Շաֆերը:

2. Վերջին սնունդը անկողին մտնելուց առնվազն երկու ժամ առաջ ընդունեք. եթե, այդուհանդերձ, քաղցած եք մնացել, քնի փորձագետը խորհուրդ է տալիս մեկ բաժակ կաթ ընդունել՝ թարմ մրգի կամ գրանոլայի հետ մասին: Կաթը քնի համար օգտակար՝ Լ-տրիպտոֆան անվամբ հայտնի ամինաթթու է պարունակում:

3. Ննջարանը հանգստի ապաստարան դարձրեք՝ աղմուկը նվազագույնի հասցրեք (ականջակալները եւս կարող են օգտակար լինել), պատուհանները փակեք եւ ցանկացած տիպի լուսավորությունից խուսափեք: Տոնական օրերը կարող են մեծ ոգեւորություն պատճառել երեխաներին եւ նրանց քնի խանգարման պատճառ դառնալ: Սակայն թույլ մի տվեք, որ Ձեր անկողին մտնեն, քանի որ այդ կերպ բոլորի համար էլ ավելի դժվար կլինի որակյալ քուն վայելել: 

4. Ալկոհոլից եւ կոֆեինից խուսափեք. օրվա ընթացքում վերջին անգամ անկողին մտնելուց առնվազն չորս ժամ առաջ սուրճ խմեք, այլապես չեք կարողանա քնել: «Հատկապես կոֆեինի հարցում պետք է զգուշամիտ լինել, քանի որ այն ոչ միայն սուրճի, թեյի եւ կոկա-կոլայի, այլեւ տոնական երեկույթներին հաճախ մատուցվող՝ շոկոլադից պատրաստված ուտեստների բաղադրիչն է հանդիսանում: Ալկոհոլը նույնպես դեպրեսանտ է, որն առաջին հայացքից օգտակար կարող է թվալ՝ հեշտությամբ քուն մտնելու հարցում, սակայն դրա հրահրմամբ՝ գիշերային ժամերին ընթացող նյութափոխանակությունը կարող է քնի ընդմիջման պատճառ դառնալ», - նկատել է դոկտոր Ֆոլդվարի-Շաֆերը:

5. Անկողին մտնելիս միտքը հանգիստ եւ տագնապներից զերծ պահեք. տոնական օրերը, զվարճանքի եւ ոգեւորության հետ միասին, կարող են նաեւ սթրեսի ու տագնապի առաջացմանը նպաստել: «Գնումների, նախքան հյուրերի ժամանումը տունը մաքրելու համար անհրաժեշտ ժամանակ գնելու մասին տագնապալի մտքերը կարող են երկար ժամանակով սթափ պահել մարդուն: Այնպես որ անկողին մտնելուց գոնե մեկ ժամ առաջ դրանցից ազատվել է պետք», - խորհուրդ է տվել մասնագետը:

6. Հնարավորինս շատ մարզվեք. օրվա ընթացքում ֆիզիկական վարժությունները կարող են օրգանիզմում առկա սթրեսի հորմոնների մակարդակի նվազեցման հանգեցնել, սակայն դրանք էլ անկողին մտնելու ժամից առնվազն երեք ժամ առաջ պետք է դադարեցվեն (բացի սեքսից, իհարկե):

7. Հանգստացման տեխնիկայի տիրապետեք. եթե դժվարությամբ եք նախքան անկողին մտնելու ժամը մարմինն ու միտքը հանգստացնելու միջոց գտնում, կարող եք մկանների պրոգրսիվ հանգստացման կամ որեւէ նմանատիպ տեխնիկայի օգնությանը դիմել: Խոսքը միառժամանակ կոնկրետ մկանային խմբերի պարբերական լարմանն ու հանգստացմանն է վերաբերում՝ հիշյալ գործընթացների վերաբերյալ գիտակցական ընկալումը բարելավելու համար:

Առողջությունը եւ զգացական բարեկեցությունը մարդու ամենակարեւոր ակտիվներն են հանդիսանում: Առողջ քնի ռեժիմի պահպանումը կարող է մշտապես թարմության զգացում ունենալու եւ տոնական օրերը սիրելի մարդկանց հետ վայելելու հնարավորություն ընձեռել: Այնպես որ մի վայրկյան դադար առեք՝ վերը բերված խորհուրդներն ամենօրյա ռեժիմի մեջ ներառելու համար: Արդյունքները գրեթե անմիջապես ի հայտ կգան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել