• Latest news

Ամանորյա 4 խորհուրդ հոդատապ ունեցող հիվանդների համար

3 հունվարի, 2015  12:29

Եթե դուք հոդատապ (պոդագրա) հիվանդություն ունեք, ամանորյա տոներին հետագա խնդիրներից խուսափելու համար աշխատեք հետեւել Ձեր սննդակարգին։ Մի քանի խորհուրդների հատկապես արժե հետեւել։

1. Հետեւեք, թե ինչ եք խմում

Կապ չունի, որ տոն է. ալկոհոլը կարող է Ձեր մարմնում բարձրացնել միզաթթվի մակարդակը եւ հոդատապի նոպաներ առաջացնել։ Ուստի հոդատապով հիվանդներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում ոգելից խմիչքներ օգտագործել, հատկապես երբ Ձեզ մոտ նոր է ախտորոշվել այս հիվանդությունը, կամ հիվանդությունը կանխելու համար սկսել եք դեղեր օգտագործել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, տոներին կամ ընտանեկան ընթրիքի ժամանակ պատրաստվում եք խմել, նախընտրեք կարմիր գինին գարեջրի, լիկյորի եւ այլ խմիչքների փոխարեն։

2. Կրճատեք եգիպտացորենի օշարակները

Տոներին քաղցրավենիքն ամենուր է, եւ մարդիկ սովորաբար չարաշահում են դրանք։ Բայց հոդատապով հիվանդներին խորհուրդ է տրվում չընտրել հատկապես այնպիսի քացրավենիքներ, որոնք ֆրուկտոզայի բարձր քանակությամբ եգիպտացորենի օշարակներ են պարունակում, որովհետեւ դրանք նույնպես կարող են Ձեր մարմնում բարձրացնել միզաթթվի մակարդակը։

3. Աղ մի ավելացրեք

Ձեր ձեռքը մի պարզեք աղամանին, եթե հոդատապ հիվանդություն ունեք։ Դուք հավելյալ աղի կարիք չունեք, հատկապես, երբ եփած ճաշն արդեն իսկ նատրիում է պարունակում։ Աղն ինքնին վտանգավոր չէ, բայց նատրիումի մեծ քանակությունը կարող է ջրազրկել Ձեր մարմինը, որը կհանգեցնի վերը նշված խնդիրներին։ Նաեւ կրճատեք այն սննդամթերքները, որոնք նատրիումի մեծ քանակություն են պարունակում։ Օրինակ, հնդկահավն ավելի նախընտրելի է, քան խոզապուխտը։ Նաեւ շատ ջուր խմեք՝ օրն առնվազն 8 բաժակ, որպեսզի չջրազրկվեք։ Դուք կզարմանաք՝ տեսնելով փոփոխությունները շատ ջուր խմելու դեպքում։

4. Ձեր դեղերը նախօրոք ձեռք բերեք

Պատկերացրեք Ամանոր է, եւ վերջին շաբաթվա Ձեր դիետան այնքան էլ իդեալական չի եղել։ Դուք հանում եք Ձեր դեղատուփը եւ հասկանում, որ ալոպուրինոլը վերջացել է։ Դժվար թե կարողանաք կապ հաստատել Ձեր բժշկի հետ, իսկ դեղատների աշխատաժամերն էլ սահմանափակ են։ Ուստի համոզվեք, որ Դուք անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներն էլ ունեք՝ անկախ այն բանից, թե որն եք այդ պահին օգտագործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել