• Latest news

Չինացի կինը հնգյակ է ծննդաբերել առանց արտամարմնային բեղմնավորման

20 հունվարի, 2015  11:48

Չինացի կինը հնգյակ է ծննդաբերել առանց անպտղության դեմ բուժման: Չինաստանից զույգը վեց տարվա ընթացքում չի կարողացել ոչ մի կերպ երեխա բեղմնավորել: Բայց վերջերս, նրանք վերջապես երեխա են ունեցել, ընդ որում ոչ թե մեկը, այլ՝ հինգը:

Ինչպես հաղորդում է Central European News-ը, Շանդուն նահանգից 33-ամյա Վու Ջանպինգը եւ 34-ամյա Ժանգ Յոնգլին ամուսնացել են 2008 թ.: 2014 թ. նրանք արդեն հուսալքվել էին երեխա չունենալու պատճառով, երբ իմացել են, որ Վուն հղիացել է, ընդ որում միանգամայն բնական ճանապարհով, քանի որ անպտղության դեմ նա չի բուժվել: Ավելին, պտուղները մի քանիսն էին: Բժիշկների խոսքով այդպիսի հղիությունը պատահում է 65 միլիոն դեպքերից մեկ անգամ:

«Ինձ ամենաշատն անհանգստացրել է այն, որ կինս նախքան հղիությունը երկար ժամանակով հիվանդ էր եւ ամբողջությամբ չէր ապաքինվել, երբ պարզվեց, որ նա հինգ երեխայի է սպասում»,-պատմել է Ժանգը՝ ավելացնելով, որ իրենք հարցրել են բժիշկներին՝ արդյոք հնարավոր է ինչ-որ կերպ «քչացնել» երեխաների թիվը, եւ բացասական պատասխան ստացել:

Այսպիսով, Վուն հինգ երեխա է ծննդաբերել, բայց, ցավոք սրտի, հինգերորդ երեխան չի ապրել, մյուսներն էլ դեռեւս գտնվում են  ինտենսիվ բուժման բաժանմունքում՝ բժիշկների համակ ուշադրության ներքո: Երեխաներից ամենափոքրի քաշը մոտ 500 գրամ է, սակայն բժիշկներն ասում են, որ նրանց ապրելու շանսերը շատ վատ չեն, այնպես որ բացառված չէ, որ զույգը շուտով երեխաներին կարող է տուն տանել: Իհարկե, մինչ այդ նրանք ստիպված կլինեն մտածել՝ ինչպես կերակրել չորս երեխային, քանի որ Ժանգի աշխատավարձը կարող է չհերիքել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել