• Latest news

Սննդամթերքներ , որոնք անառողջ էին համարվում

12 հունվարի, 2014  12:59

Քլիվլենդի կլինիկան առաջարկում է սննդամթերքի ցանկ, որոնք իրականում կարող են օգնել վերացնել սթրեսը, կանխարգելել սրտի հիվանդությունները եւ քաղցկեղի որոշ տեսակներ: Ահա 5 սննդամթերք, որոնք կրկին կարող են մտնել մեր սննդակարգի մեջ:

Ձու

Հին պատկերացում. Ձուն բարձրացնում է խոլեստերինի մակարդակը եւ սիրտ-անոթային հիվանդություննեի զարգացման ռիսկը:

Նոր պատկերացում. Ձուն հարուստ է լավ առողջության համար կենսականորեն անհրաժեշտ հակաօքսիդանտներով, սպիտակուցներով եւ սննդարար նյութերով: Օրինակ 2011 թվականին իրականացված մի հետազոտության մեջ ասվում է, որ ձվի կանոնավոր օգտագործումը, հակաօքսիդանտների մեծ քանակության շնորհիվ, օգնում է  նվազեցնել  սիրտ-անոթային հիվանդությունների եւ քաղցկեղի ռիսկը:  Լրացուցիչ հետազոտությունները ցույց են տվել, որ ձուն կարող է օգնել նվազեցնել զարկերակային ճնշումը: Բացի այդ, Յելի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ձուն կարող է մտնել առողջ սննդակարգի մեջ՝ առանց խոլեստերինի, քաշի եւ էնդոթելիալ ֆունկցիայի վրա բացասական ազդեցության:

Ընկույզ

Հին պատկերացում. Ընկույզից գիրանում են

Նոր պատկերացում.  Իրականում շատ մեծ քանակությամբ օգտագործվող ցանկացած սննդից կարելի է գիրանալ: Այնուամենայնիվ, չափավոր քանակությամբ ընկույզը ՝ սպիտակուց է եւ առողջ ճարպեր եւ իրոք  կարող է օգնել ձեզ նիհարել:  ի լրացում քաշի կորստի, մի շարք հետազտություններում ցույց է տրվել ընկույզի օգտագործման եւ ինֆարկտի ու ինսուլտի ռիսկի  իջեցման կապը:  Օմեգա 3  ճարպեր պարունակող հունական ընկույզը հատկապես օգտակար է սրտի աշխատանքի համար:

Շոկոլադ

Հին պատկերացում.  Այն քաղցր հաճույք է, հետեւաբար պետք է վնասակար լինի:

Նոր պատկերացում.  Հին պատկերացումը վերաբերում է շաքարի մեծ պարունակությամբ շոկոլադին: Այնուամենայնիվ,  70 %  կակաոյի պարունակությամբ մուգ շոկոլադի մեջ պարունակվում են ֆլավոնոիդներ՝ օգտակար միացություններ, որոնք պարունակվում են գինու, հատապտուղների եւ թեյի մեջ: Օրական մեկ ունցիա շոկոլադը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների  առաջացման ռիսկը, իսկ մեկու կես ունցիան՝  կարող է օգնել նվազեցնել սթրեսի մակարդակը:

Կարտոֆիլ

Հին պատկերացում.  Կարտոֆիլից գիրանում են

Նոր պատկերացում. 2012  թվականին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ  մանուշակագույն կարտոֆիլը օգնում է նվազեցնել ճարպակալումով տառապող մարդկանց  զարկերակային ճնշումը՝ չառաջացնելով քաշի  ավելացում: Բացի այդ  կարտոֆիլը բնականաբար պարունակում է բջջանքի մեծ քանակություն եւ գրեթե ճարպեր չի պարունակում:

Սոյա

Հին պատկերացում.  Սոյաի օգտագործումը բարձրացնում է հիվանդացիության ռիսկը

Նոր պատկերացում. Սոյան իհարկե  շատ վիճելի սննդամթերք է:  Շատերն անհագնստացած են սոյայի վերամշակման մակարդակով, բայց սոյայից ստացված սննդամթերքի մեջ պարունակվող  իզոֆլավոնների եւ սպիտակուցի վերաբերյալ բազմաթիվ հետազոտությունները ցույց տվեցին լոբազգիների այս ներկայացուցիչների առավելությունները: Հիմնականում դա կրծքագեղձի, շագանակագեղձի եւ հաստ աղու քաղցկեղի ռիսկի նվազեցումն է եւ սրտի առողջության լավացումը:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել