• Latest news

Հակաբիոտիկների «ոսկե դարը» մոտենում է ավարտին

13 հունվարի, 2014  10:21

Հակաբիոտիկների «ոսկե դարը» շատ շուտով կավարտվի, պնդում են բրիտանացի գիտնականները։

Ըստ կանխատեսումների, հակաբիոտիկները իրենց կսպառեն տաս տարի անց, եւ կենսաբանները ստիպված կլինեն նոր միջոցներ փնտրել հիվանդածին բակտերիաների դեմ։ Չէ որ միկրոօրգանիզմները տարեց տարի ձեւափոխվում են, եւ դառնում ավելի կայուն հակաբիոտիկների հանդեպ, գրում է The Daily Mail-ը։

Այդ դեղերի արդյունավետության նվազումը կապված է նաեւ այն բանի հետ, որ այսօր շատ բժիշկներ հիվանդներին հակաբիոտիկներ են նշանակում առանց հույժ անհրաժեշտության։ Այսպիսով բակտերիաները հակաբիոտիկներին ադապտացվելու լրացուցիչ հնարավորություն են ստանում։ Գիտնականներն այսօր այլեւս չեն ժխտում այն փաստը, որ բակտերիաների կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ հետզհետե աճում է։

Ըստ բրիատանացի պրոֆեսոր Ջերեմի Ֆարերի, եթե անգամ սովորական, վիրուսային մրսածությունը բուժվում է հակաբիոտիկով, ապա զարմանալի չէ, որ ամենաաննշան բակտերիալ վարակները ժամանակի ընթացքում կարող են մահացու վտանգավոր դառնալ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է