• Latest news

Ռուսաստանում 62-ամյա կինը առողջ երեխա է ծննդաբերել

19 փետրվարի, 2015  14:34

Ռուսաստանի ծննդատներից մեկում արտասովոր դեպք է տեղի ունեցել. ծննդաբերել է 62-ամյա կինը:

Ոչ այնքան երիտասարդ Գալինան հղիացել է ԱՄԲ-ի միջոցով: Ինչպես հայտնում են լրագրողները, կնոջ այս հուսահատ քայլը պայմանավորված էր նրանով, որ 10 տարի առաջ մահացել է իր ու ամուսնու միակ զավակը: Սա ծերությունն առանց երեխաների չդիմավորելու տարեց զույգի միակ հնարավորությունն էր:

Բժիշկների խոսքով՝ այժմ երջանիկ մայրիկը ու նրա նորածին դուստրը տանն են: Նրանց դուրս են գրել ժամանակին: Դուրս գրվելուց երջանիկ կինը խոստացել է, որ վերադառնալու է ծննդատուն՝ երկրորդ երեխային լույս աշխարհ բերելու համար:

Տարեց ծնողներն իրենց փոքրիկին տարօրինակ անուն են տվել՝ Կլեոպատրա: Նրանք խոստովանել են, որ երիտասարդության տարիներին երեխա ունենալը ընկալվում է բոլորովին այլ կերպ: «Նա մեզ համար եւ դուստր է, եւ թոռնիկ», - պատմել է հեռախոսով Գալինան «Մոսկվա 24»-ին:

Պատմության մեջ ամենատարեց ծննդկանը, որը բեղմնավորել է երեխային բնական ճանապարհով, բրիտանացի Էլլեն Էլլիսն էր, որը 1776 թվականին 72-ամյա տարիքում լույս աշխարհ է բերել իր 13-րդ երեխային: Ցավոք, երեխան մահացած է ծնվել:

Ինչ վերաբերվում է ԱՄԲ-ի միջոցով հղիացած տարեց մայրերին, ապա այստեղ ռեկորդակիր է հնդկուհի Օմկարի Փանվարը: 2008 թվականին կինը կեսարյան հատման օգնությամբ լույս աշխարհ է բերել եկրվորյակների (աղջիկ եւ տղա), որոնցից յուրաքանչյուրը կշռում էր 2 կգ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll