Գիտնականները կարողացել են միմիվիրուսի եռաչափ պատկեր ստանալ ռենտգենյան լազերի միջոցով՝ կարողանալով, այդպիսով, ռենտգենակառուցվածքային անալիզի սարքավորումներին այլընտրանք գտնել:
Մասնագետների աշխատանքի մասին պատմող համապատասխան հոդվածը լույս է տեսել Physical Review Letters ամսագրում:
Ռենտգենակառուցվածքային անալիզի մեթոդը կիրառվում է նյութերի մանրագույն էլեմենտների պատկերներ ստանալու համար: Այս մեթոդի թերությունն այն է, որ այն չի աշխատում ոչ բյուրեղային կառուցվածքով մասնիկների դեպքում ՝ օրինակ, իմունային համակարգի բջիջների, որոշ վիրուսների եւ սպիտակուցների դեպքում: Գիտնականներին հաջողվեց ստեղծել միմիվիրուսի՝ գիտությանը հայտնի չափերով երկրորդ վիրուսի եռաչափ պատկերը: Այն հաջողվել է ստանալ ազատ էլեկտրոնների վրա հիմնված աշխարհում գործող երկու ռենտգենյան լազերներից մեկի (XFEL)միջոցով: Լազերային ճառագայթները ստեղծել են վիրուսի դիֆրակցիոն պատկերը, որն այնուհետեւ կարողացել են վերածել որակյալ եռաչափ պատկերի:
Գիտնականները նշում են, որ պատրաստվում են կատարելագործել այս մեթոդը ավելի մանր վիրուսների պատկերներ ստանալու համար: Հաջողության դեպքում մասնագետներին հնարավորություն կընձեռնվի սպիտակուցների ծավալային պատկերներ ստանալ: Նշենք, որ սպիտակուցներն անչափ կարեւոր են մարդու իմունային համակարգի եւ ԴՆԹ մոլեկուլների ձեւավորման տեսանկյունից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր