• Latest news

Հայկական բուհերի ուսանողների 0.5% եւ դասախոսների 0.7% հաշմանդամություն ունեն

11 մարտի, 2015  12:39

Հայկական բուհերի ուսանողների 0.5 եւ դասախոսների 0.7 տոկոսը հաշմանդամություն ունեն։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի հետ համատեղ անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ  հաշմանդամություն ունեցող ուսանողների ընդհանուր թվի 5.3 տոկոսը առաջին խմբի հաշմանդամ են, 58.7-ը՝ երրորդ խմբի: Հատկանշական է, որ 16.5 տոկոսի հաշմանդամության խումբը հայտնի չի: Հաշմանդամների 62.3 տոկոսը տղամարդիկ են, 37.7 տոկոսը՝ կանայք:

Ինչ վերաբերվում է ուսանողների հաշմանդամությանը, ապա

- 9.7 տոկոսի մոտ հենաշարժական համակարգի խնդիրներ կան

- 7.4 տոկոսի մոտ՝ խնդիրներ տեսողության հետ

- 1.2 տոկոսի մոտ՝ խոսակցական խնդիրներ

- 32.1 տոկոսի մոտ՝ այլ տեսակի հաշմանդամություն

- 48.4 տոկոս՝ հաշմանդամության տեսակը հայտնի չէ

Հատկանշական է, որ բուհերում մտավոր խնդիրներով ոչ մի ուսանող չկա, չնայած նրան, որ համապատասխան ծրագրերի եւ մասնագետների առկայության դեպքում որոշ մտավոր խնդիրներով երիտասարդները (օրինակ, Դաունի սինդրոմը) կարող են սովորել եւ բարձրագույն կրթություն ստանալ:

Արմեն Ալավերդյանը նշեց նաեւ, որ հայկական բուհերից մեկում նույնիսկ կույր դասախոս է աշխատում, որն, ի դեպ, իր ոլորտի լավագույն մասնագետներից է համարվում:

Արմեն Ալավերդյանի խոսքով՝ հայկական բուհերն, այնուամենայնիվ, հարմարեցված չեն սահմանափակ կարողություններով մարդկանց համար, եւ այս փաստը երիտասարդներից շատերին թույլ չի տալիս բարձրագույն կրթություն ստանալ: Հիշեցնենք, որ, ինչպես ցույց է տվել վերոնշյալ հետազոտությունը, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 29 պետական, ինչպես նաեւ, մասնավոր միջգերատեսչական եւ միջպետական (Ամերիկյան ու Սլավոնական համալսարան) բուհերից միայն մեկը՝ Ամերիկյան համալսարանը, հարմարեցված է սահմանափակ կարողություններով մարդկանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է