• Latest news

«Ալֆա Բետտա» ախտորոշման կենտրոնը առաջարկում է հոգեկան խնդիրների բուժում՝ ստացիոնարից դուրս

19 հունիսի, 2015  19:56

Հոգեկան առողջության ժամանակակից ընկալումը ենթադրում է հոգեկան պաթոլոգիաների բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցում:

Հատուկ ուշադրություն է դարձվում հոգեսոցիալական ռեաբիլիտացիային, որն ուղղված է պացիենտների սոցիալական կոմպետենցիայի եւ ադապտացիայի վերականգնմանը: «Ալֆա Բետտա» ախտորոշման կենտրոնը տարբեր հոգեկան պաթոլոգիաների բուժման հնարավորություն է տրամադրում՝ նոր հոգեդեղագործական միջոցների օգտագործմամբ, առանց ստացիոնար հոգեբուժական հաստատություններում պառկելու՝ հոգեսոցիալական հետագա ռեաբիլիտացիայով՝ «ԻՆՏՐԱ» հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ հաջողությամբ կիրառվում են ժամանակակից հոգեսոցիալական տեխնոլոգիաները:

«Ալֆա Բետտա» բ ախտորոշման կենտրոնը ապահովված է այնպիսի սարքավորումներով, որոնք հնարավորություն են  տալիս բուժման տարբեր փուլերում ստույգ դիագնոստիկա իրականացնել՝ բոլոր պարակլինիկական ցուցանիշները հաշվի առնելով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է կենտրոնի հոգեկան առողջության ծառայության պետ Անահիտ Գեւորգյանը:

Ինչպես ասել է «ԻՆՏՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբույժ Խաչատուր Գասպարյանը, համաշխարհային առողջապահությունը այսօր գնում է հոգեկան ստացիոնարների մաքսիմալ թեթեւացման ճանապարհով:  ԱՀԿ վերջին տվյալներով՝ հոգեկան առողջության ծառայությանն ուղղվող միջոցների 50 տոկոսը պետք է ուղղվի արտահիվանդանոցային ծառայություններին: «Իսկ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ միջոցների 90 տոկոսը ուղղվում է ստացիոնարներին, սակայն այդ մեթոդը արդյունավետ չէ, քանի որ հոգեբուժարանում խորանում է պացիենտի խարանը, նա մեկուսացվում է հասարակությունից», - նշել է նա:

Անահիտ Գեւորգյանը պարզաբանել է, որ այսօր «Ալֆա Բետտա» ախտորոշիչ կենտրոնը, սահմանային նեվրոտիկ վիճակներից եւ դեպրեսիաներից բացի, մասնագիտանում է նաեւ արտահիվանդանոցային պայմաններում շիզոֆրենիայի, շիզոֆրենիկ բնույթ ունեցող պսիխոզների բուժման վրա:

«Մենք նոր մեթոդիկա ենք օգտագործում, որի շնորհիվ տաս օրվա ընթացքում հիվանդները դուրս են գալիս պսիխոզից: Այս ընթացքում պացիենտների հետ, հոգեբույժից բացի, աշխատում են նաեւ հոգեբանները, իսկ պսիխոզից դուրս գալուց հետո հիմնական ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունը ընկնում է հոգեբանների եւ սոցիալական ռեաբիլիտոլոգների ուսերի վրա», - պատմել է նա՝ հավելելով, որ հոգեսոցիալական ռեաբիլիտացիան պացիենտները անցնում են արդեն «ԻՆՏՐԱ» կենտրոնում:

Ինչպես նշել է Ա. Գեւորգյանը, շատ հոգեբուժական պացիենտներ ինչպես սրացման, այնպես էլ ռեմիսիայի ընթացքում դեղորայքային բուժման կարիք ունեն, սակայն էությունն այդ բուժումը ստացիոնարից դուրս ստանալն է, եւ դեղորայքի ճիշտ ընտրության եւ հոգեբանների աջակցության դեպքում դա հնարավոր է: «ԻՆՏՐԱ»-ում հիվանդներին հնարավորություն է ընձեռվում խմբային կամ անհատականլ թերապիա ստանալ, ինչպես նաեւ ստեղծագործական աշխատանք կատարել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է