• Latest news

Հայաստանում պալիատիվ բժշկության մշակույթը նոր է կազմավորվում

1 հուլիսի, 2015  23:59

Հայաստանում պալիատիվ օգնության մշակույթը գտնվում է կայացման փուլում: Այս մասին հայտնեց անթեզոիոլոգ, պալիատիվ օգնության ոլորտում մասնագիտացող բժիշկ Նարինե Մովսիսյանը մանկական պալիատիվ օգնությանը նվիրված առաջին սատելիտային սիմպոզիումի ընթացքում:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է երկրում զարգացնել տան պայմաններում պալիատիվ օգնություն ստանալու հնարավորությունը: Այս ուղղությամբ արդեն իսկ համապատասխան աշխատանքներ են իրականացվում, շատ ոլորտներում բուժաշխատողների համար սեմինարներ ու դասախոսություններ են կազմակերպվում:

«Շատ ծնողներ ու նույնիսկ բուժաշխատողներ պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է պալիատիվ օգնությունը», - նշում է անեսթեզիոլոգը:

Մանկական ռեաբիլիտոլոգ, մանկական պալիատիվ օգնության մասնագետ Անուշ Սարգսյանը ներկայացրեց 2010 թվականին իրականացված հետազոտության արդյունքները: Դրան մասնակցել է 135 մանկաբույժ ու բուժքույր Երեւանի 15 պոլիկլինիկաներից, վերլուծվել է 292 երեխաների անկետաներ:

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ բուժաշխատողների 36.2 տոկոսը սահմանափակ կարողություններով երեխաների հետ որեւէ աշխատանքներ չեն իրականացնում: 48.6 տոկոսը պատկերացում չունեն պալիատիվ օգնության ծառայությունների մասին եւ երբերք չեն լսել հոսպիսի մասին:

Հիմնական խնդիրներից մեկը, ընդգծեց Սարգսյանը, ծանր հիվանդություններով տառապող երեխաների ծնողների շրջանում գրագիտության պակասն է:

«Շատ ծնողներ, օրինակ, իրենք են որոշում, երբ դադարեցնել բուժումը: Դրանով իսկ նրանք դատապարտում են տանջանքների իրենց երեխաներին: Ընդ որում՝ ոլորտը կարգավորող որեւէ օրենք չկա», - նշեց մանկաբույժը: Նա ուշադրություն դարձրեց նաեւ այն փաստին, որ շատ ծնողներ Հայաստանում ոչ մի միջոց չեն ձեռնարկում կամ էլ իրենց մեժ ուժ չեն գտնում իրենց երեխաների տանջանքները մեղմելու համար:

 «Նրանք պարզապես հաշտվում են ախտորոշման հետ, իսկ երեխան ամբողջ օր նստած է տան որեւէ անկյունում՝ կյանքից կտրված: Արդյունքում տաջվում են եւ երեխաները, եւ ծնողները, այնինչ կա հնարավորություն՝ այդ երեխաների կյանքի որակը բարելավելու»:

Կանադայից հրավիրած պալիատիվ օգնության մասնագետ Սյուզան Ֆովլեր-Քերին պատմեց այդ երկրում երեխաների պալիատիվ օգնության կազմակերպման յուրահատկությունների մասին, ինչպես նաեւ Կանադայում հոսպիսների կազմակերպման մասին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել