• Latest news

Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հանգստի պայմաններ չկան

23 հուլիսի, 2015  13:42

Հայաստանում չկան պայմաններ՝ սահմանափակ կարողությամբ մարդկանց հանգիստը կազմակերպելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Էխո» հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնության տրամադրման կենտրոնի Սերյոժա Օգանջանյանը:

Նրա խոսքով՝ չկան ներածական պետական ճամբարներ, որտեղ կարող են հաճախել սահմանափակ կարողություններով մարդիկ, ոչ էլ մասնավոր հյուրանոցներ ու հանգստի տներ, որոնք հարմարեցված են  մեծ մարդկանց հանգստի համար: Մասնավոր հատվածում էլ, մասնագետի խոսքով, քայլեր չեն ձեռնարկվում այդպիսի հանգստավայրեր ստեղծելու համար՝ հավանաբար, այն պատճառով, որ կառավարության կողմից համապատասխան նախաձեռնություն չկա:

Ինչպես նշեց Սերյոժա  Օգանջանյանը, որոշ հյուրանոցներ Ծաղկաձորում ունեն պանդուսներ եւ որոշակի հարմարություններ՝ սահմանափակ կարողությամբ մարդկանց հանգստի համար, սակայն գներն այնտեղ այնքան բարձր են, որ գրեթե ոչ մեկ չի կարող թույլ տալ իրեն մեկնել այնտեղ: Իսկ ահա որոշ հյուրանոցներում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցնում են ետնամուտքը՝ բացատրելով դա նրանով, որ այդպես ավելի հարմար է: Իրականում նրանք պարզապես չեն ուզում փչացնել շինությունների «դիզայնը»՝ նոր պանդուսներ կառուցելով: Իսկ հոթելների, հանգստյան տների ու ճամբարների մեծ մասում չկա նույնիսկ նվազագույնը՝ հարմար մուտք, ազատ տեղաշարժման հնարավորություն, հարմար զուգարաններ:

«Հանգստի կարիք ունեն բոլոր մարդիկ՝ նաեւ հաշմանդամ ունեցող մարդիկ», - նշեց Սերյոժա Օգանջանյանը՝ հավելելվո, որ Հայաստանում, 2014 թվականի վերջի տվյալներով, մոտ 8 հազար երեխա եւ 27 հազար երիտասարդ հաշմանդամություն ունեն:

Կարեւոր է, Սերյոժա Օգանջանյանի խոսքով, ստեղծել ոչ միայն առանձին ճամբարներ եւ հանգստի տներ սահմանափակ կարողությամբ մարդկանց համար, այլ նաեւ ներածական ճամբարներ, որտեղ սահմանափակ կարողությամբ մարդիկ կկարողանան օգտվել այն ամենից, ինչից օգտվում են մնացած բոլորը: Ի վերջո, այն ամենը, ինչը հարմար է հաշմանդամություն ունեցող երեխաների համար, հարմար է նաեւ մնացած մարդկանց համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է