• Latest news

Նիհարելու վերաբերյալ 3 հիմար առասպել, որոնց հավատում են նույնիսկ խելացի մարդիկ

17 հոկտեմբերի, 2015  19:15

Մարդկանց մեծամասնությունը ծայրաստիճան սխալ պատկերացումներ ունի այն մասին, թե որ սնունդն է գիրացնում եւ որը կարող է առողջ համարվել:  Սննդակարգի մասնագետ Ռոբ Հոբսոնը որոշել է պսակազերծել սննդակարգի եւ նիհարելու վերաբերյալ որոշ առասպելներ:  Նրա բացատրություններն անկասկած դուր կգան շատերին, որոնք սննդակարգի են հետեւում՝ ջանալով նիհարել:  

Առասպել 1 – Բոլոր ածխաջրերից գիրանում են

Ռոբ Հոբսոնի կարծիքով, գլիկեմիկ ցածր ցուցիչով ածխաջրերը, օրինակ՝ վարսակը,  ամբողջական ցորենը կամ մակարոնեղենը չեն գիրացնում:  Նման ածխաջրերի մի գրամը 4 կալորիա է պարունակում՝ նույնքան, որքան պրոտեինը: 

Եթե առկա է ածխաջրերի համապատասխան քանակ, դա միայն օգտակար է, որովհետեւ այդ ածխաջրերը ցանցենի եւ օգտակար վիտամիններ են պարունակում. բացի այդ, դրանք ավելի քիչ են ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, քան գլիկեմիկ բարձր ցուցիչով մթերքները:   

Իսկ այ՝ վերջիններն այնքան էլ օգտակար չեն. գլիկեմիկ բարձր ցուցիչով մթերքները, օրինակ՝ շաքարը, օգտակար քիչ բան են պարունակում, փոխարենը նպաստում են օրգանիզմում ճարպի կուտակմանը եւ չարաշահելու դեպքում մեծացնում են սրտի հիվանդությունների ռիսկը: 

Առասպել 2 – Երեկոյան 6-ից կամ 7-ից հետո չի կարելի ուտել

Սննդակարգի մասնագետները նշում են, որ նախ եւ առաջ օրգանիզմը չի կարող հանկարծակի որոշել, որ ժամը 7-ից հետո ընդունված սնունդը ճարպի է վերածելու: Երկրորդ, նյութափոխանակությունն իհարկե երեկոյան դանդաղում է, սակայն նույնիսկ քնի մեջ օրգանիզմը շարունակում է աղիքներում մարսել սնունդը: 

Թե դուք ինչքան ճարպ կկուտակեք, կախված է բացառապես նրանից, թե ինչ քանակությամբ ավելորդ կալորիա եք կերել օրվա ընթացքում եւ որ մասն եք հասցրել ծախսել: 

Առասպել 3 – Հացը փքվածություն է առաջացնում

Որոշ մարդիկ իրոք չափազանց զգայուն են գլյուտեն պարունակող մթերքների հանդեպ եւ նրանց ստամոքսում հացն իրոք փքվածություն է առաջացնում:  Սակայն գլյուտենի հանդեպ զգայունություն ու ալերգիա հանդիպում է բնակչության սոսկ  0.5 տոկոսի մոտ: Դրա համար էլ եթե գլյուտենից ալերգիա ունեք, չարժե լրիվ հրաժարվել հացից. պետք է հաց օգտագործել խելամիտ քանակությամբ, որովհետեւ այն բազմաթիվ օգտակար վիտամիններ եւ միներալներ է պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է