• Latest news

Վիրաբույժները կվիրահատեն մի տղամարդու, որի միզապարկում մետաղալար էր մնացել

26 հոկտեմբերի, 2015  11:56

Չինաստանի հիվանդանոցներից մեկում՝ շտապ օգնության բաժանմունք է դիմել մի 25-ամյա տղամարդ, որի միզապարկում մնացել էր... մետաղալար: Բժիշկները փորձել են պարզել, թե ինչպես կարող էր մետաղալարն այնտեղ հայտնվել, բաց տղամարդը հրաժարվել է որեւէ բան բացատրել:

Հիվանդանոցում արված համակարգչային տոմոգրաֆիայի լուսանկարում կարելի է տեսնել մետաղալար, որն օղակի տեսք էր ստացել տղամարդու միզապարկում: Չինացի վիրաբույժները ստիպված են լինելու վիրահատական ճանապարհով հեռացնել այն:

Մասնագետների խոսքով, տղամարդն ամենայն հավանականությամբ փորձել էր ինքն իրեն սեռական բավականություն պատճառել այդ մետաղալարի օգնությամբ, բայց ինչ-որ բան այնպես չի ստացվել ու լարը հայտնվել է նրա միզապարկում: Ավելին, սա առաջին դեպքը չէ, երբ բժիշկներին դիմում են նման խնդիրներով: 2009 թ. բժիշկները նման դեպքի մասին հայտնել էին Journal of Medical Case Reports բժշկական գիտական ամսագրում: Բայց այդ ժամանակ լարը մնացել էր 53- ամյա հիվանդի միզապարկում:

Եվս մեկ նման դեպք էլ գրանցվել էր 2013 թ, երբ բժիշկներին դիմել էր մի 70 -ամյա տղամարդ, որի սեռական օրգաններից արոյւնահոսություն էր սկսվել: Նա խոստովանել էր, որ միզապարկի մեջ լար էր մտցրել՝ հույս ունենալով իրեն բավականություն պատճառել, սակայն լարը մնացել էր միզապարկի մեջ՝ առաջացնելով ուժեղ ցավ ու արյունահոսություն:

Գիտական գրականության մեջ նույնպես նկարագրված են դեպքեր, երբ միզապարկի մեջ փորձել են ասեղներ, մատիտներ, կենդանիների փոքրիկ ոսկորներ, բույսեր ու նույնիսկ վարունգ մտցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել