• Latest news

5 հետաքրքիր փաստ նիհարելու մասին

15 նոյեմբերի, 2015  16:35

Ժողովրդի մոտ նիհարելու շուրջ տարատեսակ սխալ կարծիքներ կան: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր եւ հավաստի փաստ այն մասին, թե իրականում ինչը կարող է օգնել նիհարել, ինչը՝ ոչ:

1. Հացադուլն ու դիետաները չեն օգնում նիհարել

Այսօր համացանցում հսկայական քանակությամբ ծայրահեղ դիետաներ կան, որոնք կարճ ժամանակահատվածում անհավանական արդյունքներ են խոստանում: Այդ դիետաներին հետեւող մարդիկ միայն վնաս են հասցնում իրենց առողջությանը: Եթե անգամ դիետան օգնում է նիհարել, երկարատեւ հեռանկարում այդ քաշը պահպանել չի հաջողվում: Ավելին, դիետաների եւ հացադուլի օգնությամբ նիհարող մարդիկ որոշ ժամանակ անց, որպես կանոն, ավելի շատ քաշ են հավաքում:

2. Նիհարելու համար հրաշք-հաբեր եւ թեյեր գոյություն չունեն

Հրաշք-հաբերն ու թեյերը չեն նպաստում երկարաժամկետ նիհարելուն: Ավելին, այդ միջոցները կարող են շատ վտանգավոր լինել առողջության համար:

Իսկապես նիհարելու համար հարկավոր է ավելի շատ կալորիա ծախսել, քան օգտագործում եք: Իսկ կյանքում եւ սննդակարգում բոլոր փոփոխությունները պետք է այնպիսին լինեն, որպեսզի հնարավոր լինի դրանք պահպանել ամբողջ կյանքի ընթացքում:

Նիհարել ցանկացողներին մասնագետները խորհուրդ են տալիս աստիճանաբար նվազեցնել սննդակարգում վնասակար սննդի քանակությունը՝ նախընտրելով առողջ համարժեքները (օրինակ, խաշած կարտոֆիլ՝ տապակածի փոխարեն, խաշած կամ խորոված հավ՝ տապակածի փոխարեն եւ այլն) եւ մեծացնել օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվությունը:

3. Ածխաջրերն ամենեւին չեն նպաստում ավելորդ քաշ հավաքելուն

New England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ցածր քանակությամբ ածխաջրեր պարունակող մթերքների օգտագործամբ դիետաների հետեւողները նիհարում են ոչ այն պատճառով, որ քիչ ածխաջրեր են օգտագործում, այլ որովհետեւ ընդհանուր առմամբ ավելի քիչ կալորիա են օգտագործում: Ածխաջրերը չեն նպաստում ավելորդ քաշ հավաքելուն (խնդիրը դրանց քանակության մեջ է), իսկ դրանցից հրաժարվելը չի օգնուն նիհարել:

«Դատարկ» ածխաջրերի փոխարեն փորձեք ընտրել մթերքներ, որոնվում սննդարար արժեք կա (տորթի եւ կոնֆետների փոխարեն՝ ցորենի կոշտ տեսակներից մակարոն, դարչնագույն բրինձ եւ այլն):

4. Ջուրը Ձեզ չի օգնի նիհարել

Ջուրն ինքնին չի նպաստում նիհարելուն: Սակայն այն կարող է օգնել ավելի քիչ ուտել: Երբեմն մարդիկ ծարավը շփոթում են քաղցի հետ եւ սկսում են ուտել՝ չնայած իրականում հարկավոր է պարզապես մի քիչ ջուր խմել:ս

5. «Ճարպերի ցածր պարունակությամբ» մթերքները ոչ միշտ են օգտակար առողջության համար

Նիհարել ցանկացող մարդիկ ամենեւին էլ չպետք է ձգտեն ճարպերից զերծ մթերքներ գնել: Նախ՝ փաթեթավորման վրա առկա գրությունը ոչ միշտ է համապատասխանում դրա պարունակությանը: Երկրորդ՝ ճարպից զերծ մթերքներում հաճախ մեծ քանակությամբ շաքար է լինում, որը վնասակար է ե՛ւ առողջության, ե՛ւ կազմվածքի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել