• Latest news

Հայաստանում կա թույլ տեսողությամբ մոտ 17 000 մարդ, որոնցից 3900-ը լրիվ կույր են

13 նոյեմբերի, 2015  14:19

Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ մեր երկրում թույլ տեսողությամբ մոտ 17 000 մարդ կա։ Նրանցից 3900-ը լրիվ կույր են։ Այս մասին լրագրողներին հայտնել է բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը։

Բացառված չէ, որ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվն իրականում ավելի շատ է, ուղղակի շատերը, հատկապես հեռավոր մարզերում ապրողները չեն դիմում բժշկի։ Ինչպես իր հերթին նշեց ՀՀ «Կույրերի միություն» մշակույթի պալատի ղեկավար Յուրի Ավետիսյանը, տեսողական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց թիվը կազմում է առնվազն 25 000։

Յուրի Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում  կույր մարդիկ քիչ խնդիրներ չունեն, սակայն հատկապես ծանր վիճակում են նրանք, ովքեր վերջերս են կուրացել՝ ավելի հասուն տարիքում (օրինակ՝ շաքարախտից կամ այլ հիվանդություններից)։ Այդ մարդկանց սկսում է թվալ, որ կյանքը վերջացել է, եւ ապրելն իմաստ չունի։ Շատ կարեւոր է աշխատել նման մարդկանց հետ, ցույց տալ նրանց, որ անգամ առանց տեսողության նրանք բազմաթիվ հեռանկարներ ունեն, եւ ցանկության դեպքում նրանք կարող են կյանքում իրենց տեղը գտնել։

Ինքը՝ Յուրի Ավետիսյանը, տեսողությունը կորցրել է դեռահասության շրջանում եւ սկզբում չէր պատկերացնում, թե ինչպես է ապրելու. մի՞թե ողջ կյանքում բեռ է լինելու ծնողների համար։ Սակայն ամեն բան փոխվեց, երբ նրան տարան Գյումրիում գործող կոմբինատը, որտեղ աշխատում էին հաշմանդամություն ունեցող մարդիկ, նրանց թվում նաեւ կույրեր։ Ավելին՝ աշխարհում շատ են հայտնի կույր մարդիկ, եւ դա նրանց չի խանգարում փայլել։  Ավետիսյանն այդ ժամանակ հասկացավ, որ ինքն էլ շատ բան է կարող։ Դրանից հետո նա սովորել է շախմատ խաղալ, մյուսներին դա սովորեցրել, իսկ հիմա թույլ տեսողությամբ մարդկանց օգնելու գործունեություն է ծավալում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել