• Latest news

ԱՀԿ. Սննդային ծագման հիվանդությունները տարեկան 125 հազար երեխաների են սպանում

5 դեկտեմբերի, 2015  18:17

Աղտոտված, նորմերին չհամապատասխանող մթերքների գործածումից հիվանդանում է Երկրի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը, դրա հետեւանքով տարեկան մահանում է 420 000 մարդ, ընդ որում մահացածների գրեթե մեկ երրորդը (մոտավորապես 125 հազար) հինգ տարեկանից փոքր երեխաներ են: Այս մասին հայտնում է սննդային ծագման հիվանդությունների մասին ԱՀԿ նոր զեկույցը, որը հրապարկվել է PLOS One ամսագրում:

Զեկույցը, որի վրա աշխատել են աշխարհի ավելի քան հարյուր մասնագետներ, գնահատում է սննդային ծագման հիվանդությունները, որոնց հարուցիչը 31 ախտածի ագենտներ են՝ մանրէներ, վիրուսներ, մակաբույծեր, թույներ ու քիմիական նյութեր: ԱՀԿ տվյալներով, նման հիվանդությունները առավել տարածված են Աֆրիկայի ու Հարավարեւելյան Ասիայի երկրներում:

«Սննդային ծագման հիվանդությունների գնահատականները առայսօր անորոշ ու ոչ հստակ էին, ինչը քողարկում էր սննդային կոնտամինացված սննդամթերքից մարդկային կորուստների իրական պատկերը: Տվյալ զեկույցը լիակատար հստակություն է մտցնում: Իմանալով, թե սննդային ծագման որ պաթոգեններ են ամենամեծ խնդիրներն առաջացնում ու աշխարհի որ մասերում՝ հասարակայնությունը, կառավարություններն ու սննդային արդյունաբերությունը կկարողանա ավելի նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել »,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը:

Ըստ ԱՀԿ զեկույցի՝ սննդային ծագման հիվանդությունների կեսից շատի պատճառը դիարեան է, որով ամեն տարի 500 մլն մարդ է հիվանդանում ու 230 000 մարդ մահանում, որոնցից 96 000-ը՝ երեխա: Լուծը հաճախ է առաջանում նորովիրուսով, կամխիլոբակտերով, ոչ տիոֆոիդ սալմոնելայով ու պաթոգեն աղիքային ցուպիկով վարակված, հում կամ սխալ պատրաստված մսամթերքի, ձվի ու կաթնամթերքի գործածումից:

Մյուս ոչ պակաս վտանգավոր հիվանդություններն են ճանաչվել տիֆոիդ տենդը, հեպատիտ Ա-ն, ժապավենաձեւ ճիճուն ու աֆլատոքսինը, որն արտադրում է սխալ պահված հատիկավոր մթերքների վրայի սունկը:

Հետաքրքիր է, որ ըստ ԱՀԿ զեկույցի, ոչ տիֆոիդ սալմոնելայի հարուցած հիվանդությունները տարածված են բոլոր երկրներում, իսկ տիֆոիդ տենդը, սննդային ծագման խոլերան ու պաթոգեն աղիքային ցուպիկի հարուցած հիվանդությունները շատ ավելի տարածված են եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում, մինչդեռ կամպիլոբակտերը տարածված է եկամտի բարձր մակարդակով երկրներում:

Միեւնույն ժամանակ կազմակերպությունը շեշտում է, որ սննդային ծագման հիվանդությունների տարածումը ընդհանուր առմամբ ավելի բնութագրական է եկամտի միջին մակարդակով երկրների համար, քանի որ այդ երկրներում սնունդ պատրաստելու համար հաճախ ոչ անվնաս ջուր են օգտագործում, ոչ միշտ են հետեւում հիգիենայի կանոններին, ինչպես նաեւ արտադրության ու սննդամթերքի պահպանման պայմաններին ու կանոններին: ԱՀԿ-ն նաեւ նշում է այդ երկրներում բնակչության գրագիտության անբավարար մակարդակն ու սննդամթերքի անվտանգության ոլորտում օրենսդրության անկատարությունը:

«Զեկույցի արդյուքները շեշտում են, որ սննդային ծագման հիվանդությունները սպառնում են ամբողջ աշխարհին եւ կառավարություններին, սննդի արդյունաբերության պատասխանատուներին ու առանձին անհատներին մատնացույց անում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու ու սննդային ծագման հիվանդությունները կանխելու անհրաժեշտությունը», - նշում է ԱՀԿ-ն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել