• Latest news

Ծխելը եւ պասիվ ծխելը կանանց անպտղություն են առաջացնում. գիտնականներ

17 դեկտեմբերի, 2015  14:17

Ծխելը եւ պասիվ ծխելը նկատելիորեն բարձրացնում են կանանց անպտղության եւ վաղ դաշտանադադարի ռիսկը: Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ-ի  Roswell Park Cancer Institute-ի գիտնականները:

Այդ հետազոտությունները ծխելն արդեն կապում են կանացի անպտղության բարձր ռիսկի եւ գուցե` վաղ դաշտանադադարի հետ: Սակայն ծխելը պակաս է ուսումնասիրվել հատկապես երբեք չծխած կանանց մոտ: Այժմ վերոհիշյալ ինստիտուտի գիտնականները կարողացել են վերականգնել այդ բացը:   

Նոր հետազոտության ընթացքում նրանք հետեւել են ավելի քան 160 000 կնոջ դիտարկման արդյունքներին դաշտանադադարից հետո, վերլուծել են տվյալները դաշտանադադարի սկսվելու տարիքի եւ անպտղության խնդիրների մասին, ինչպես նաեւ ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության: 

Պարզվել է, որ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը կապված են կանացի անպտղության եւ վաղ դաշտանադադարի (մինչեւ 50 տարեկանը սկսվող) զարգացման ռիսկի հետ: Երբեք չծխած կանանց համեմատ գործող կամ նախկին ծխողները   14 տոկոսով ավելի հաճախ են բախվել բեղմնավորման խնդիրների եւ  26 տոկոսով ավելի հաճախ` վաղ դաշտանադադարի հետ, որն իր հերթին բարձրացնում է վաղ մահվան ռիսկը: 

Երբեք չծխած կանանց մոտ, որոնք ենթակա են երկրորդական կամ պասիվ ծխելու մեծ ազդեցության, բեղմնավորման խնդիրների եւ վաղ դաշտանադադարի ռիսկը մեծացել է   18 տոկոսով: Միջինը պասիվ ծխելու հետեւանքով կանանց մոտ դաշտանադադարը վրա է հասել   13 ամիս ավելի շուտ նրանց համեմատ, որոնք ծխախոտի ծխի ազդեցությանը չեն ենթարկվել: 

Այդ հետազոտության մասին հաղորդում է Tobacco Control ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել