• Latest news

5 հետաքրքիր փաստ պանրի մասին

20 դեկտեմբերի, 2015  16:11

Պանիրը մարդուն հայտնի ամենահին խոհարարական մթերքներից է. նրա պատմությունն ավելի քան 7 000 տարեկան է: Մեր օրերում պանրի տեսականին մտնում է խնջույքների ընթացքում ամենաընդունված նախուտեստների մեջ: Այն կարող է նրբահամ նախուտեստ լինել` կոնյակի եւ գինու ուղեկցությամբ ու նաեւ`  «քաղցը մեղմելու» հրաշալի միջոց: Սակայն մեզնից շատերը չգիտեն, թե այդ մթերքը որքան օգտակար է մեր օրգանիզմի համար: NEWS.am Medicine-ի խմբագրությունը ձեր ուշադրությանն է ներկայացնում պանրի մասին հինգ փաստ, որոնց ծանոթանալուց հետո պանիրն անկասկած ձեր սննդակարգի անբաժան մասը կդառնա: 

Փաստ 1

Պանիրը կալցիումի հրաշալի աղբյուր է, իսկ դա ամուր ոսկրերի եւ ատամների հոմանիշ է: Այդ պատճառով շատ մասնագետներ խորհուրդ են տալիս երեխաներին վաղ մանկությունից սովորեցնել պանիր ուտել. կալցիումն ուղղակի անհրաժեշտ է ոսկրերի ձեւավորման համար: Բացի այդ, կալցիումը դրականորեն է ազդում արյան ճնշման վրա, այդ պատճառով պանիրը հավասարապես օգտակար է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:  

Փաստ 2

Պանիրն օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինների մի ամբողջ համալիր է պարունակում: Դա А վիտամինն է (պանրի մեկ չափաբաժինը պարունակում է օգտագործման օրական նորմայի 15 տոկոսը),  В2 վիտամինը (օրական նորմայի 10 տոկոսը),   B6 վիտամինը (օրական նորմայի 20 տոկոսը) եւ  B12 վիտամինը (օրական նորմայի գրեթե 40 տոկոսը): Եվ զարմանալին այն է, որ նրա կալորիաների քանակը կազմում է մարդու օրական նորմայի ընդամենը 10 տոկոսը:

Փաստ 3

Ամեն օր պանիր օգտագործող մարդու օրգանիզմում բարձրանում է ճարպային թթվի պարունակության մակարդակը: Այդ կարեւոր ցածրմոլեկուլային թթուն բարելավում է նյութափոխանակությունը: 

Փաստ 4

Պանիրը  նյութափոխանակությունը բարելավում է դրանում առկա պրոբիոտիկների հաշվին: Դրանք  աղիքների միկրոֆլորան հագեցնում են օգտակար մանրէներով եւ ամրապնդում են իմունիտետը: 

Փաստ 5

Պանիրը սպիտակուցների եւ ճարպերի մեծ քանակություն է պարունակում, ինչն իր հերթին օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Պանրի նույնիսկ ամենափոքր քանակությունն ի վիճակի է ամբողջ օրվա համար ուժ ապահովել:  Իզուր չէ, որ հեռավոր արշավների պատրաստվելիս ամենափորձառու ճանապարհորդներն իրենց հետ պանրով բրդուճներ են վերցնում: 

Իսկ եթե պանիր արտադրողներին չեք վստահում, կարող եք տնային պայմաններում ձեր ձեռքով պանիր պատրաստել: Դրա համար հատուկ հմտություններ եւ թանկարժեք տեխնիկա անհրաժեշտ չէ, ընդամենը կաթ եւ համացանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել