• Latest news

Հայաստանում քաղցկեղային հիվանդություններով 8500 գրանցված հիվանդ կա

4 փետրվարի, 2016  12:52

Այսօրվա դրությամբ Հայաստանում քաղցկեղային հիվանդություններով մոտ  8500 գրանցված հիվանդ կա` 2000-ով ավելի, քան 2005-ին: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժնի վարիչ Ռաֆայել Սարգսյանը:  

Նրա խոսքով, Հայաստանում տղամարդկանց շրջանքում քաղցկեղի առավել տարածված տեսակը թոքերի քաղցկեղն է: Հետաքրքիր է, որ ուռուցքաբանների տվյալներով, քաղցկեղի այդ տեսակի դեպքերի ավելի քան 70 տոկոսը ուղղակիորեն կապված է ծխելու հետ: Հետաքրքիր է նաեւ, որ Հայաստանում քաղցկեղի այդ տեսակից մահացությունը եւս բավականին բարձր է: Կանանց շրջանում առավել տարածված է կաթնագեղձի քացկեղը, սակայն դրանից մահացությունը Հայաստանում ավելի ցածր է, քան թոքերի քաղցկեղից:  

Ռաֆայել Սարգսյանի տվյալներով, Հայաստանում քաղցկեղով հիվանդացման առավել բարձր մակարդակ գրանցվել է Լոռու եւ Շիրակի մարզերում, իսկ առավել ցածրը` Երեւանում եւ Գեղարքունիքի մարզում:  Թե դա ինչի հետ է կապված, մասնագետները չգիտեն` նշելով, որ քաղցկեղը բազմաթիվ պատճառներ ունի, որոնց թվում են էկոլոգիան, ժառանգականությունը, կենսակերպը եւ այլն:   Եվ, ինչպես նշել է մասնագետը, դժվար է ասել, թե ճշգրիտ ինչ պատճառներ են ազդում վերոհիշյալ ոլորտներում հիվանդացման վրա: 

Ռաֆայել Սարգսյանը նշել է նաեւ, որ քաղցկեղով հիվանդացությունը տարեցտարի աճում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:  Աշխարհում, օրինակ, վերջին տարվա ընթացքում քաղցկեղի մոտ 12.6  մլն նոր դեպք է գրանցվել եւ դրա պատճառով մահացության 7.5 մլն դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել