• Latest news

Նախարար. 2016-ին Հայաստանում ուռուցքաբանության համար ՊԷՏ հետազոտություն կկատարվի

31 մարտի, 2016  15:43

Հայաստանում 2016-ին ուռուցքաբանության համար ՊԷՏ հետազոտություն կիրականացնեն:   Այդ մասին  մարտի 31-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնին վերաբերող հարցին: 

Կենտրոնը, որի բացումը նախատեսված է մինչեւ  2016-ի աշուն, կգործի   3 հիմնական ուղղությամբ: Առաջինը` ռադիոիզոտոպների արտադրութուն, որը պիտի համապատասխանի GMP ստանդարտին: Երկրորդը` ախտորոշիչ բլոկ, որտեղ իզոտոպները կկիրառվեն սցինտիգրաֆիայում եւ պոզիտրոնա-էմիսիոնային տոմոգրաֆիայում: Առաջին մեթոդը Հայաստանում արդեն կիրառում է  5 բուժհաստատություն, իսկ երկրորդը Հայաստանում առաջին անգամ է ներդրվել: 

Վերջապես` կենտրոնի երրորդ մոդուլը նախատեսված կլինի ֆիզիկոսների հիմնարար աշխատանքների համար: 

«Կարծում եմ` տեսական եւ կիրառական մշակումների միավորումը այս ոլորտի բժշկությունը դուրս կբերի որակական լրիվ նոր մակարդակի», – հավելել է Մուրադյանը:

Բժշկական իզոտոպների մոդուլը Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի բաղադրիչ մասն է կազմելու, կենտրոնը կառուցվում է Համաշխարհային բանկի` հիվանդությունների կանխարգելման ծրագրի շրջանակում տրամադրված  12,4 մլն դոլարի շնորհիվ: Կենտրոնը սարքավորված կլինի ժամանակակից հոսքային արագացուցիչներով, բրախիթերապիայի սարքավորումներով, ինչպես նաեւ ախտորոշիչ հզոր լաբորատորիայով: Նրա մեկնարկային հզորությունը, հավելել է նախարարը, տարեկան 500-1000 հիվանդ կկազմի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել