• Latest news

Աուտիզմի ախտանիշները. Ինչպե՞ս իմանալ, որ երեխայի մոտ խնդիր կա

1 ապրիլի, 2016  15:08

Որքան շուտ ախտորոշվի աուտիզմը, այդքան շատ հնարավորություններ կլինեն օգնել երեխային ինտեգրվել հասարակությանը ու այնտեղ սեփական տեղը գտնել, վստահեցնում են մասնագետները: Ի՞նչ ախտանիշներով կարող են ծնողները հասկանալ, որ իրենց երեխան հնարավոր է աուտիստիկ սպեկտորի խանգարում ունի:

Հոգեբան Կարինե Հարությունյանը ու լոգոպեդ Սուսաննա Դավթյանը նկատեցին, որ սովորաբար աուտիզմը ախտորոշվում է 3-4 տարեկանում, սակայն առավել ուշադիր ծնողները կարող են այդ վիճակի ախտանիշները շատ ավելի շուտ նկատել: Նման երեխաներին առաջին հերթին բնորոշ է տեսողական կոնտակտից խուսափելը: Նրանք շփվող չեն, հաճախ ոչ մի զգացմունք չեն արտահայտում ու չեն ձգտում շփվել ուրիշների հետ:

Կյանքի ամենաառաջին ամիսներից նման երեխաների ծնողները նկատում են, որ նրանք հանգիստ ու լուռումունջ են ՝ ոչ մի հոգս չեն պատճառում, ոչ մի խնդիր չեն ստեղծում: Բոլոր երեխաները սովորաբար ճանաչում են իրենց մայրիկներին ու նրանց տեսնելիս հատուկ ձեւով են արձագանքում, սակայն աուտիկ երեխաները,որպես, նման արձագանքներ չեն դրսեւորում:

Խոսքի զարգացումը աուտիկ երեխաների մոտ, որպես կանոն, ուշանում է. ոմանք սկսում են խոսել միայն 7-8 տարեկանում, մյուսները առհասարակ չեն խոսում: Բացի դրանից որոշ աուտիկ երեխաների բնորոշ է այսպես կոչված մեխանիկական խոսքը՝ նրանք շատ բառեր ու արտահայտություններ գիտեն, օգտագործում են դրանք, բայց դրանց մեջ ոչ մի իմաստ չեն դնում՝ նրանց համար դրանք պարզապես բառեր են, որոնք նրանք արտասանում են՝ նմանակելով ինչ-որ մեկին: Դրա համար էլ հաճախ աուտիկ երեխաների խոսքն մեխանիկական այլ ոչ թե կոմունիկացիոն բնույթ ունի: Նաեւ նրանց բնորոշ է նույն բառը կամ արտահայտությունը անընդհատ կրկնելը:

Կարծրատիպային, կրկնվող վարքագիծը նույնպես բնորոշ է աուտիզմով երեխաներին: Նրանք կարող են երկար ժամանակ միապաղաղ գործողություններ անել, օրինակ բարդ փազլներ հավաքել, սակայն ամեն կերպ խուսափում են զգացմունքային շփումից:

Աուտիզմով երեխաների մոտ հաճախ արտահայտված է լինում որոշակի նախասիրություն ուտելիքի, հագուստի ու շրջակա միջավայրի հարցում, ու ցանկացած նոր բանի նրանք ծայրաստիճան բացասական են վերաբերվում, մեծ դժվարությամբ ընդունում շուրջը կատարվող փոփոխությունները:

Երեխայի մոտ նման ախտանիշներ նկատելու դեպքում ցանկալի է նրան տանել մանկական հոգեբանի, նեվրոպատոլոգի կամ հոգեբույժի մոտ, որոնք աուտիզմ կասկածելու դեպքում ծնողներին կհուշեն, թե ինչ կարելի է անել ու ուր դիմել օգնության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է