Նոր կոլագենային հավելումը մեծացնում է մաշկի էլաստիկությունը եւ արդեն 8-շաբաթյա օգտագործումից հետո 20 %-ով հարթեցնում է կնճիռներն աչքերի շուրջ, ցույց են տվել երկու նոր հետազոտությունները, որոնք հրապարակված են Skin Pharmacology and Physiology ամսագրում:
Փորձի ընթացքում մասնակից ավելի քան 200 կանայք պարբերաբար ընդունել են Verisol կոլագենային հավելումը: Հետազոտողները եզրակացրել են, որ նոր հավելումը կարող է ներառվել այն վիտամինների եւ դեղամիջոցների շարքում, որոնք կանայք ընդունում են գեղեցկության եւ մաշկի առաձգականության համար:
4 շաբաթ այն բանից հետո, երբ կանայք դադարել են ընդունել հավելումը, կնճիռները դեռ 11,5 %-ով պակաս են եղել, քան սկզբում:
Կոլագենային հավելումները միշտ վեճերի թեմա են եղել մաշկաբանների եւ այլ բժիշկների միջեւ, քանի որ կոլագենը սպիտակուց է, որն անմիջապես յուրացվում է ստամոքսի կողմից՝ չհասնելով մաշկին: Մաշկաբանների մեծ մասը կոլագենային հավելումներն անօգուտ է համարում հակատարիքային բուժման համար: Փոխարենը՝ նրանք սովորաբար խորհուրդ են տալիս կոլագենային քսուկ օգտագործել: Բայց նույնիսկ քսուկները սահմանափակումներ ունեն.
«Կոլագենային քսուկի ազդեցությունը երկարատեւ չէ, բացի դրանից՝ այն ազդում է միայն մաշկի վերին շերտի վրա»,- ասում է Լոս Անջելեսում պրակտիկայով զբաղվող ընտանեկան բժիշկ Շիլփի Ագարվալը:
Տվյալ հետազոտությունը կոլագենային պեպտիդի նոր տիպ է հայտնաբերել, որն ավելի հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից: Արդյունքում՝ կոլագենի մակարդակը բարձրանում է մաշկի նույնիսկ խորը շերտերում, իսկ կնճիռներն անհետանում են մաշկի հարթեցման եւ ամրացման հաշվին:






