Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում շուտով կիրականացվեն ժամանակակից վիրահատություններ կարճատեսության, հեռատեսության եւ աստիգմատիզմի բուժման ուղղությամբ: Վիրահատությունները կկատարվեն բացառապես լազերային նորագույն միջոցներով, ինչը բացառում է ներվիրահատական դժվարությունները, բացարձակ նվազագույնի հասցնում հետվիրահատական բարդությունները, կրճատում բուժման եւ ապաքինման շրջանը, եւ, իհարկե, ապահովում ամենաբարձր տեսողություն:
Նույն մեթոդով կկատարվեն նաեւ եղջերաթաղանթի պատվաստումները, ինչպես նաեւ կերատոկոնուսի բուժման վիրահատությունները:
Ցանկացողները կարող են դիմել 34-49-44 եւ 34-35-10 հեռախոսահամարներով:






