Սովորական ցավազրկողները աղի բարձր պարունակության պատճառով կարող են ինսուլտ եւ սրտի կաթված հրահրել, նախազգուշացնում են Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Դանդիի համալսարանի բժիշկները: Հիվանդներն, ովքեր կանոնավոր կերպով օգտագործում են ասպիրինի, պարացետոմոլի եւ իբուպրոֆենի լուծվող տարբերակները, 22%-ով ավելի շատ են տառապում ինսուլտներից եւ յոթ անգամ ավելի հաճախ են ունենում գերճնշումային հիվանդություն: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, մահացու ելքերի հավանականությունը մեծանում է 28%-ով:

Որոշ ցավազրկողներ 50% ավելի  շատ աղ են պարունակում, քան խորհուրդ է տրվում օգտագործել մեծ մարդուն՝ նրա ցերեկային չափաբաժինը պետք է կազմի 6  գրամ: Գիտնականները կոչ են անում դեղագործական ընկերություններին դեղորայքի վրա փակցնել համապատասխան նախազգուշացումներ: Իսկ հիվանդներին նրանք խորհուրդ են տալիս հրաժարվել լուծվող դեղերից:

Հետազոտողներն ուսումնասիրեցին 1.29 միլիոն մարդ , ովքեր միջինում յոթ տարի խմել են պարացետոմոլի, ասպիրինի, վիտամին D-ի, ցինկի եւ կալցիումի լուծվող տարբերակները: Լուծվող հաբերի կանոնավոր ընդունումը բարձրացնում էր վաղաժամ մահվան, ինսուլտի եւ սրտի կաթվածի ռիսկը 16%-ով:

Մեծ մարդիկ չպետք է օրական 6 գրամից ավել աղ օգտագործեն, մինչդեռ նրանք ուտում են մոտավորապես 8 գրամ: